Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ֆրանսիային Եհովայի վկաներին վճարել մի քանի միլիոն եվրո անօրինական հարկման համար

Հուլիս 09,2012 11:42

Ստրասբուրգ, Ֆրանսիա: 2012թ. հուլիսի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանեց, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է Եհովայի վկաներին վճարի 4.5 միլիոն եվրո (մոտ 5.600.000 ԱՄՆ դոլար) որպես անօրինական հարկման արդյունքում կրոնի ազատության  խախտման ամբողջական փոխհատուցում:

Անցած տարի՝ 2011թ. հունիսի 30-ին, Եվրոպական դատարանը սահմանել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը խախտել է Եհովայի վկաների իրավունքները՝ փորձելով սահմանել 60% հետադարձ հարկ 1993-1996թթ. Ֆրանսիայում Եհովայի վկաների կողմից կատարված բոլոր կրոնական նվիրաբերությունների համար: Դատարանը կողմերին հրավիրել էր հարցը լուծել բարեկամական կարգավորմամբ, սակայն քանի որ կառավարությունը պնդում էր, որ հարկումը օրինաչափ է, հարցի բարեկամական կարգավորումը անհնար էր:

Հուլիսի 5-ի որոշմամբ սահմանվեց, որ կառավարությունը պետք է վերացնի հարկման «բոլոր հետևանքները»: Հարկման ժամանակահատվածում բռնագանձված 4.590.295 եվրոն (մոտ 5.749.439.50 ԱՄՆ դոլար) տոկոսներով վերադարձնելուց բացի, կառավարությունը պետք է Եհովայի վկաներին վճարի 55.000 եվրո (մոտ 68.888.64 ԱՄՆ դոլար) դատական ծախսերի և ծախքերի համար: Ակնկալվում է, որ ամբողջական փոխհատուցումը կներառի նաև Լուվիեի Եհովայի վկաների կողմից ձեռքբերված և օգտագործվող շինությունների վրա դրված կալանքը կամ գրավը վերացնելը:

Եհովայի վկաների փաստաբաններից մեկը՝ Անդրե Քարբոնոն, ով մասնակցել է գործին, նշում է. «Հուսով ենք, որ այս որոշումը կմղի Ֆրանսիայի կառավարությանը ապագայում զսպվածություն և զգուշություն դրսևորել նախքան իր քաղաքացիների կրոնի ազատությունը սահմանափակելու համար իրավական մեխանիզմներ կիրառելը, ինչպիսին է հարկումը»:

Նյու Յորքում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչության խոսնակ Ջ. Ռ. Բրաունը պարզաբանում է. «Հստակ է, որ ֆինանսական վնաս պատճառելու միջոցով Ֆրանսիայում մեր աստվածաշնչյան կրթական գործունեությունը դադարեցնելուն ուղղված Ֆրանսիայի կառավարության ջանքերը հաջողություն չունեցան: Ֆրանսիայում գտնվող մեր հավատակիցների, ինչպես նաև մեր քրիստոնեական լուրը ընդունելու կամ մերժելու իրավունքը հարգող քաղաքացիների հետ միասին մենք ուրախանում ենք այս հաղթանակով»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031