Եվրո 2012-ում լիակատար ձախողման ենթարկված ՌԴ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի հեռանալուց անմիջապես հետո ռուսական լրատվամիջոցները նրան փոխարինողի թեկնածուների թվում նշում էին նաեւ իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինիի անունը, իսկ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ), հատկապես՝ դրա արդեն նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն, համառորեն հերքում էին այդ տեղեկատվությունը: Սակայն նույն ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ֆուրսենկոյի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է նրա եւ Մանչինիի ստորագրությամբ պայմանագիրը՝ 2+2 ձեւաչափով: Այսինքն, երկու տարի ժամկետով՝ այն եւս երկու տարի երկարացնելու հնարավորությամբ: Պայմանագիրը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի կեսերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ