Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ պաշտպանության նախարար. Պատերազմի վերսկսման դեպքում կրկին մենք ենք հաղթելու

Հուլիս 09,2012 11:15

 «Հետք» էլեկտրոնային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ օրերս այցելեցին Լեռնային Ղարաբաղի տարբեր զորամասեր` նպատակ ունենալով լուսաբանել զինվորների առօրյան: Այցի շրջանակում լրագրողները ԼՂՀ պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում հանդիպում ունեցան ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարեւորությունը. «Հայ ժողովրդի ճակատագիրը կախված է դրա հանգուցալուծումից: Մենք այլեւս իրավունք չունենք հայրենիք կորցնել: Բոլոր հայրենասերնրի հայրենիք համարվող Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել եւ չի կարող կազմել: 1994թ-ից ի վեր` պաշտպանության բանակը կարողացել է կատարել իր առջեւ դրված խնդիրները` լինելով զսպողի դերում եւ տարածաշրջանում ապահովելով խաղաղություն»:

Մովսես Հակոբյանի խոսքով` պատերազմի վերսկսումը հավանական է, բայց ոչ մոտ ժամանակներս. «Վերսկսման դեպքում կրկին մենք ենք հաղթելու: Չպետք է զիջենք առաջնագծում իշխողի դերը, հակառակ դեպքում` պատերազմ սկսվի: ՀՀ նախագահը բանակցություներով ամեն ինչ անում է` խաղաղություն հաստատելու համար»: Նախարարը հավելեց, որ վիճակը հատկապես լարված է մարտական այն դիրքերում, որտեղից հեռավորությունը հակառակորդից 30-200 մետր է. «Զինվորը գիտակցում է, որ յուրաքանչյուր պահի հակառակորդը կարող է դիվերսիոն գործողություններ կատարել: Առաջնագծում հակառակորդը լարվածություն է առաջացնում` նպատակ ունենալով միջազգային հանրությանը հասկացնել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվում Մինսկի համանախագահող երկրների շրջանակում, եւ որ պատերազմն անխուսափելի է: Մյուս կողմից փորձում է իր զորքի մարտական ոգին բարձրացնել, ինչը բավական ցածր էր պատերազմի ժամանակ եւ պատճառ հանդիսացավ պարտության համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031