Ամերիկյան «Բրուքլին» բասկետբոլային ակումբի հարձակվող Քրիս Համֆրիսը, որի եւ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության դատը դեռ ընթացքի մեջ է, մոտ ժամանակներս, հնարավոր է, դատական նոր գործընթացի մեջ ներքաշվի:
«The New York Post»-ի փոխանցմամբ, նա պատրաստվում է իր արդեն հղի նախկին ընկերուհուց՝ Մայլա Սինանանժից, ապագա երեխայի իր հայրությունն ապացուցելու թեստ պահանջել: Մայլան հեռախոսով բասկետբոլիստին վստահեցրել է, որ արդեն երեք ամսական երեխան նրանից է, քանի որ վերջին մեկ տարում Քրիսից բացի ուրիշ տղամարդու հետ չի քնել: Այդ լուրից շոկի մեջ հայտնված Համֆրիսը հայտարարել է, թե Մայլայի հետ հարաբերություններն անլուրջ են եղել եւ ինքը նրան նայել է ընդամենը որպես սեքսի համար աղջկա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ