Այսօր Գառնու ձորում գտնվողների հանգիստը հարամվեց: Վայրկյանների ընթացքում Ազատ գետը վարարեց: Մեծ արագությամբ հոսող ջուրը ոչ միայն սրբեց տարավ ափին տեղավորված մարդկանց իրերը, այլ մոտ 2-3 մետր բարձր գտնվող ճանապարհը վերածեց հորդ գետի: Մարդիկ խուճապի մեջ փախան հանգստի գոտուց՝ ոմանք մեքենաներով, ոմանք էլ ոտքով՝ դժվարությամբ հաղթահարելով մեծ «ալիքները»: Մասսայական փախուստի հետեւանքով՝ դեպի գյուղ տանող ճանապարհին առաջացավ խցանում:
Գետի վարարման պատճառը՝ «վերևներում» տեղացած տեղատարափ անձրևն էր:
Լուսանկարները՝ Մարինա Մերուժանյանի