Լրահոս
Օրվա լրահոսը

Վագների ռեֆորմը

Հուլիս 08,2012 17:17

Երաժշտության   պատմության մեջ 19-րդ դարի գերմանացի կոմպոզիտոր             Ռիխարդ Վագները  իր անունը ոսկե տառերով գրեց` որպես հակասական ստեղծագործական կերպար:Նա խոշոր երաժիշտ էր (կոմպոզիտոր, դիրիժոր, գործիքագետ), բանաստեղծ-դրամատուրգ, հրապարակախոս, արվեստի փիլիսոփա-տեսաբան: Նրա հիմնական առաքելությունը օպերային արվեստում  ռեֆորմատորական գաղափարների մտահղացումն ու դրանց իրականացումն է: Վագների աշխարհայացքային ու ստեղծագործական հակասությունը ստեղծեց  «վագներականություն » անունը ստացած  մի   հոսանք, որն ունեցավ  մի շարք համակիրներ ու անողոքաբար քննադատող  հակառակորդներ: Այս պայքարը մինչև այսօր շարունակվում է. կան երաժիշտներ, որոնք անգամ լսել չեն կարողանում նրա երաժշտությունը, կան այնպիսիներն էլ, որոնց համար վագներյան խորը, հյութեղ, դրամատիզմով լեցուն երաժշտական կտավը սեփական զգացմունքների ու զգացողությունների  նոր երանգների բացահայտման միջոց է…Վագների պայքարը իտալական ու ֆրանսիական օպերաներում գերիշխող դարձած վոկալի պաշտամունքի դեմ էր. նրա խնդիրը  երաժշտության ու դրամայի սինթեզին հասնելն էր, ինչը կբերեր  «ՙապագայի արվեստի » ստեղծմանը:  «Ապագայի արվեստ » ստեղծելու  միտքը կյանքի  կոչվեց  հետևյալ կերպ.

1.Նա ազատվեց  խմբերգերի,զուգերգերի ու արիաների անիմաստ առատությունից, որոնք դարձել էին հանդիսատեսին  զվարճացնելու միջոց

2. Օպերայում երաժշտությունը`  միջոց, իսկ դրաման նպատակ դարձրեց

3.Վագները մարդկային ձայնը դիտում էր որպես գերզարգացած գործիք. այն հսկայամասշտաբ նվագախմբային հյուսվածքի  բաղադրիչը դարձավ (գոյություն ունեն վագներյան օպերաների կատարման համար նախատեսված հատուկ ձայներ)

4.Իր 13 օպերաների  համար ընտրեց առասպելական ու դիցաբանական սյուժեներ, և համարում էր, որ սերունդներն իրենց հուզող հարցերի  պատասխանները  կարող են այստեղ գտնել

5. Սիմֆոնիզացրեց օպերայի երաժշտական լեզուն, գլխավոր դերը հատկացնելով նվագախմբին (Վագների  նվագախումբը գերազանցում է  սովորական օպերային նվագախմբի կազմը)

6.Օգտագործեց միջանցիկ զարգացման  և  լեյտթեմատիկ (բնորոշող,առաջ տանող թեմա) սկզբունքը

7.Երաժշտական աշխարհ բերեց «ՙանընդհատ հնչող երաժշտության» գաղափարը

…Կարծում  եմ   Ռ.Վագների ռեֆորմը անհրաժեշտ ու պարտադիր էր օպերային արվեստի հետագա զարգացման համար: Նա ստեղծել է այնպիսի  երաժշտություն ,որն ունկնդրին  յուրօրինակ զգացմունքներ է պարգևում. նրա հոգում դրական էմոցիաների ահռելի փոթորիկ է սկսվում, որի շնորհիվ է գեղագիտական հաճույք ստանում. այդ  երաժշտությունից վագներյան հակասություններով լի էնեգիա է հորդում: Նա  իսկապես  բացառիկ տաղանդ  էր:

 

Նելլի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031