Վերջերս երգչուհի Սոֆի Մխեյանը անսպասելի անակնկալով է ներկայացել հանդիսատեսին: Նրա նոր տեսահոլովակը Youtube-ում մեկ օրվա ընթացքում գրանցել էր 14083 դիտում: Չնայած այն փաստին, որ Սոֆին մշտապես տարբեր կերպարներով է ներկայանում իր տեսահոլովակներում այս մեկը ակնհայտ տարբերվում է մյուսներից: Երգչուհին տեսահոլովակում ներկայացել է միանգամից մի քանի կերպարներով:
«J.Lo»-ոտ սանրվածք, պար, « Pusicate Dolls»-ոտ տեսարաններ ու արդյունքում ստացված տեսահոլովակ: Ռեժիսորը Արեն Բայադյանն է: Ֆեյսբուքի մի շարք օգտատեր այն չեն հավանել: Օրինակ` Աննա Եղիազարյանը գրել է` «Ոնց որ JLo-ի ու Pitbull-ի դուետը լինի, բայց մեկա նայվումա: Կրկնօրինակելուց գոնե, լավ բան կրկնօրինակենք J»: Մեկ ուրիշի կարծիքով էլ Սոֆին ինչ ուզում է անի, միեւնույնն է` մեջը կրակ չկա ու ինքը սառն է նայվում:
«Են Pitbu’ll-ն էր»,- կատակել է Գոռ Հովհաննիսյանը:
«Շատ լավ երգա», «Թույնոտ երգ էր», «Բրավո», «Nice song, good words», «Վայ, Pitbull-ը», «Բոմբ էլ երգա, կարեւորը ադրբեջանոտ չի», «Թույլ երգա», «Երգը լավը չի, բայց տեսահոլովակը լավնա». գրել են օգտատերերը:
blognews.am-ի աչքից չէր վրիպել Samo Fant-ի տեսահոլովակի մասին գրառումը. «Սոֆի Մխեյանն էլ բացեց կրծքերը. Չդիմացավ»: Այս տողերը Ֆեյսբուքյան օգտատերերի զայրությի առիթ էր դարձել: Նման վերնագիրը քննադատվեց եւ չընդունվեց օգտատերերի կողմից. «Ես այս տեսահոլովակի մեջ ոչ մի անպարկեշտ բան չտեսա…ավելին շատ լավ տեսահոլովակ էր….վերջապես մեր հայ աստղերը սկսեցին պարել և շարժվել…. »,- գրել էր օգտատեր Լիլիա Բադալյանը:
Քրիստինա Միրզոյան