Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը, որի իրավասությունների շրջանակներում է ֆուտբոլային կանոնների փոփոխումը, վերջերս հավանություն էր տվել կանանց ֆուտբոլում հիջաբ կրելու՝ մուսուլմանական աշխարհի առաջարկին: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, թե կազմակերպության բժշկական կոմիտեն ընտրել է գլխաշորի դիզայնի երկու տարբերակ, որոնց կրելն անվտանգ կլինի հանդիպումների ժամանակ: Հիշեցնենք, որ այդ պատճառով Իրանի ֆուտբոլի հավաքականը 2011 թվականին հրաժարվել էր մասնակցել օլիմպիական ընտրական մրցաշարին:
Հակառակ ՖԻՖԱ-ի, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) պաշտոնյաները կտրականապես մերժել են կանանց ֆուտբոլում հիջաբ կրելու իրավունքը՝ հայտարարելով, որ դեմ են կրոնական համոզմունքների պատճառով ֆուտբոլային ցանկացած այլ մարզազգեստ կրելուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ