Հունաստանում վառված սուրբ կրակը Լոնդոնի ճանապարհին հանգչել է ռաֆթինգի երիտասարդական հավաքականի ավագի ձեռքում՝ 20 օր չձգելով մինչեւ բացման հանդիսավոր արարողություն: Դա տեղի է ունեցել, երբ մարզիկները կրակով մտնում էին մարզական նավակ: Ջրի կաթիլները եւ ուժեղ քամին հանգցրել են կրակը: Չնայած օլմպիական կոմիտեի ներկայացուցիչներն այն անմիջապես կրկին վառել են, սակայն ավանդույթն ասում է, որ օլիմպիական կրակը պարտադիր պետք է վառվի Օլիմպոսում՝ հանդիսավոր արարողության ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ