Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի կանանց մենախաղերի եզրափակչում երկու ժամում 6:1, 5:7, 6:2 հաշվով հաղթելով Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկայային՝ հինգերորդ անգամ դարձավ այս ամենահեղինակավոր մրցաշարի հաղթող: Այս ցուցանիշով Սերենան հավասարվեց ավագ քրոջը՝ Վենուսին: Մինչ այդ, Սերենա Ուիլյամսը Լոնդոնում գլխավոր մրցանակը նվաճել էր 2002, 2003, 2009 եվ 2010 թվականներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ