Բեռնում ուկրաինացի գերծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն 6-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց «Վագր» մականունով ամերիկացի Թոնի Թոմփսոնին՝ պահպանելով WBA/IBF/WBO վարկածներով չեմպիոնական գոտիները: Սա ռինգում մրցակիցների երկրորդ հանդիպումն էր վերջին չորս տարում եւ Վլադիմիրի երկրորդ նոկաուտով հաղթանակը: Առաջին անգամ ամերիկացին պարտվել էր 11-րդ ռաունդում:
Հիմնական իրադարձությունները ծավալվեցին հինգերորդ ռաունդի վերջում, երբ Կլիչկոյի՝ աջից հուժկու հարվածից հետո 40-ամյա Թոմփսոնը ծանր նոկդաունով տապալվեց ռինգի հատակին: Ճիշտ է, նա կարողացավ ոտքի կանգնել, սակայն վեցերորդում կրկին հայտնվեց նույն վիճակում եւ ռեֆերին ստիպված դադարեցրեց մարտը՝ որոշելով, որ նա այլեւս ի վիճակի չէ շարունակել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ