Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի հիշատակ Վահե Ավետյանի

Հուլիս 08,2012 09:52

Մեկ մոմ ենք վառելու ամենքս` ի հիշատակ մեկ անմեղ զոհի, և ի դեմ նրա` աղոթելու ենք ազգովի բոլոր այն հայորդիների համար, որոնց անուններն անգամ չիմացանք, թեև նրանք էլ այլոց մեղքերի պատճառով խաչը դեպի իրենց Գողգոթան տարան: Աշխարհի ամենատարբեր անկյուններում գտնվող հայերս մեկական մոմ ենք վառելու այն մտքով, թե այդ ինչպես պատահեց, որ մեկ խավի աչքում իրենց իսկ հայրենակիցները հանկարծ վերածվեցին թշնամիների, և որ ատյանների առջև են պատասխան տալու այն նույն մարդիկ, ովքեր շարունակում են դեռ իրենց ազգակիցների նկատմամբ թշնամանք սերմանել:

Մեկ մոմ ենք վառելու այսօր թե’ եկեղեցիներում և օջախներում, թե’ սգո քայլերթի ժամանակ, և ջանք գործադրելու լուծել հանելուկը, թե այդ ում ծրագրով է մեկնումեկը պարբերաբար դեպի զոհասեղան ուղեկցվում, և ինչու են պակասություններ տալիս օջախներն ու մեր հնամյա վայրերը: Մեկ մոմ ենք վառելու ի պատիվ մի սպայի , որի գործը հայ զինվորներին՝ մեր իսկ երիտասարդությանը, բուժելն է եղել եւ պահանջելու ենք, որ նրա՝ Վահե Ավետյանի աճյունը մեկ օր Եռաբլուր տեղափոխվի՝ իբրեւ մեկի, ով ողբերգական իր մահով մեզ վերամիավորվելու եւ բաժան-բաժան չլինելու հին ճշմարտությունը իրականություն դարձնել հորդորեց, ինչպես որ ոչ այնքան էլ հեռավոր 1988-ին էր:

Մեկ մոմ ենք վառելու ու հազարների բազմապատկված, այդ տեսարանն այնուհետ մի ջահաթափորի է նմանվելու, որն առաջին հերթին Վահեի լուսավոր պատկերի շնորհիվ է ցրելու մեր հոգու մութն ու ստվերները, որպեսզի կարողանանք երկարվող այդ մոմաթափորի լույսերով վերագտնել պայքարելու եւ հաղթելու ունակությունները մեր: Մեկ մոմ ենք օրվա ամենտարբեր ժամերին վառելու եւ մեր իսկ հիշողությանը հրամայելու, որ այս անգամ եւս մոռացության չտրվի վերջին դեպքը, դեմքն ու անունը, քանզի միայն այդ ճանապարհով ենք ի վիճակի բացառել ամեն կարգի անպատիժ մնացող սպանությունները եւ հայ սպայի արժանապատվության ստորացումը: Մեկ մոմ կվառենք ու կհավատանք, որ ձգվող այդ մոմերի շարանով լուսովորվելու է Վահե Ավետյանին դեպի դրախտ տանող ճանապարհը:

ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԼՐԱԳՐՈՂ, ԻՍՊԱՆԻԱՅԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031