Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիները զինծառայության հարցերով անհամեմատ քիչ են դիմում Աժ

Հուլիս 07,2012 15:53

2012-ի տարեսկզբից ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քաղաքացիներից ստացել է պաշտպանության, մասնավորապես` զինակոչի, զինապարտության հարցերին վերաբերող ընդամենը 4-5 դիմում: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին հանձնաժողովից, լինում են նաև բանավոր դիմողներ:

Հիմնականում հարցադրումները վերաբերել են միակողմանի ծնողազուրկ կամ ընտանիքի միակ խնամող զավակին զինվորական ծառայության զորակոչելու հետ կապված հարցերին:

Նշենք, որ ԱԺ աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնում 2011 թ. քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների, բողոքների 1671 ընդհանուր թվից ընդամենը 15-ն են վերաբերել պաշտպանության հարցերին:

Մասնավորապես. առաջարկություններ են ստացվել այլ զավակ ունենալու դեպքում փաստացի միակ խնամող զավակին զինվորական ծառայության չզորակոչելու վերաբերյալ: Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայության չանցած քաղաքացիների որոշ հարազատներ խնդրել են հաշվի առնել նյութական անապահով վիճակը և պատասխանատվությունից ազատել նաև առանց վճարումների: Դժգոհություններ են եղել, որ բժշկական հանձնաժողովներն արդարացի չեն որոշում զինծառայության համար պիտանիությունը: Եղել են  նաև բանավոր բողոքներ, այդ թվում` բանակում մահացած զինծառայողների հարազատներից` քրեական գործերն անարդարացի քննվելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031