Հուլիսի 7-ին Շվեյցարիայում կայանալիք Վլադիմիր Կլիչկո-Թոնի Թոմփսոն մենամարտի համար, որում ուկրաինացին պաշտպանելու է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին, ամերիկացի հավակնորդը կստանա $ 800 հազար պարգեւավճար:
IBF-ի կանոնադրությամբ չեմպիոնական պարտադիր մենամարտերում ընդհանուր մրցանակային գումարը, սովորաբար, բաշխվում է 75 (չեմպիոնին) : 25 (հավակնորդին) տոկոսային հարաբերակցությամբ: Սակայն Կլիչկո եղբայրների ընկերության պնդմամբ եւ Թոմփսոնի թիմի համաձայնությամբ հոնորարը բաժանվել է 85/15 հարաբերակցությամբ: «Թոնիի համար հոնորարի բաշխումը նշանակություն չունի: Նրան հետաքրքրում է միայն մենամարտը: Թոնիին շատերը թերագնահատում են, իսկ ես վստահ եմ, որ նա է դառնալու աշխարհի չեմպիոն», – հայտարարել է Թոմփսոնի պրոումոթեր Դեն Հուսենը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ