Թենիսի աշխարհի թիվ 3 ռակետ, շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը Ուիմբլդոնյան մրցաշարի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչում 6:3, 3:6, 6:4, 6:3 հաշվով հաղթեց ATP վարկանիշային ցուցակի առաջատար սերբ Նովակ Ջոկովիչին եւ եզրափակչում սպասում է Էնդի Մարեյ (Անգլիա)-Ժո-Վիլֆրիդ Ցոնգա զույգի հաղթողին: Այս մենամարտից հետո նրանց անձնական մրցակցության հարաբերակցությունը դարձավ 15:13՝ հօգուտ շվեյցարացու, որի համար, ի դեպ, սա արդեն ութերորդ եզրափակիչն է Ուիմբլդոնյան մրցաշարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ