Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սրբություններն՝ անմխիթար վիճակում

Հուլիս 06,2012 23:20

Գրիգոր Մանուչարյանի շիրիմը

Նոր Վարագավանք

Տավուշի մարզի  Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղում է  գտնվում Նոր Վարագավանքը, որը   1237թ. կառուցել  է Հովհան ճարտարապետը `  իշխան Վասակ Բագրատունու պատվերով: Արեւմտյան Հայաստանում Վարագա վանքի ավերումից հետո  այստեղ  է տեղափոխվել  քրիստոնական սուրբ մասունքներից մեկը՝ Քրիստոսի խաչափայտի կտորը: Այժմ այն պահվում է Սուրբ Էջմիածնում: Ամեն տարի, սեպտեմբերի վերջին կիրակի օրը, այն հանդիսավորությամբ բերվում է Նոր Վարագավանք: Հարյուրավոր ուխտավորներ են այդ օրը գալիս Վարագավան:

Վարագավանի հին գյուղատեղիում է գտնվում վարդապետ Գրիգոր Մանուչարյանի գերեզմանը: Գ. Մանուչարյանը 1826-28 թթ.. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ գլխավորել է 500 հեծյալներից բաղկացած քաջարի ջոկատ:  Ի պատիվ Գրիգոր Մանուչարյանի` ցարական կառավարությունը մի որոշ ժամանակ Շամշադինի տարածաշրջանն ազատել է հարկերից: Քաջ վարդապետի անշուք  գերեզմանը գտնվում է  Հախում գետի աջ ափին` գյուղից մոտ 5 կմ հեռավորությամբ՝ հին, ավերված մատուռի հարեւանությամբ: Նոր Վարագա վանքը, կիսավեր մատուռը եւ հերոս  վարդապետի գերեզմանը  նորոգման կարիք ունեն, սակայն Վարագավան համայնքի 7 միլիոն դրամ բյուջեում ազատ միջոցներ չկան:

«Վարդապետ Մանուչարյանի  գերեզմանը կառուցապատելու համար հազար տեղ եմ դիմել, սակայն աջակցություն չկա: Նոր Վարագա վանքի գմբեթից անձրեւները ներս են թափանցում, պատերին ճեղքեր կան: Հովանավորի միջոցներով այս տարվա աշնանը վանքի մասնակի նորոգում կարվի»,-ասաց  Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանը: Նշենք, որ 2009-2011թթ.. պետբյուջեի միջոցներով կառուցապատվել է վանք տանող 4,8 կմ ճանապարհը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031