Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հովանավորներից մեկի տրամադրած անվճար գարեջրի սառնարանները մամուլի կենտրոններից մեկում լրագրողները «սրբել» են ընդամենը երեք րոպեում:
Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու արժանի այս գրոհի տեսագրությունում, որն ինտերնետում տեղադրել է խառնաշփոթի ականատես դարձած «The Daily Mail»-ի աշխատակիցը, հստակ երեւում են դեպի շշերը միաժամանակ պարզվող տասնյակ ձեռքերը եւ սառնարանների առջեւ վայրկյանաբար գոյացած հերթերը:
Տեսանյութի հեղինակը նշում է, որ արտադրողը հաստատ անակնկալ է եկել այդպիսի գրոհից՝ հավատացած լինելով, որ սառնարանների պարունակությունը լրագրողներին կբավարարի առնվազն 90 րոպե: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնության օրերին գարեջրի ընդհանուր սպառմանը, միայն Կիեւի ֆան-գոտում այդ ընթացքում պարպվել է ավելի քան 500 հազար լիտր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ