1.Մարդը իր ողջ կյանքի ընթացքից մոտ 15 օր նվիրում է համբույրին:
2. Մեկ ժամվա ընթացքում համբուրվելն ավելի օգտակար է առողջությանը, քան նույն ժամանակահատվածը անցկացնել սպորտզալում:
3. Առաջին համբույրի տեսարանը կինոմատոգաֆիայում եղել է 1886թ.-ին, Թոմաս Եդիտոնի «Համբույր» ֆիլմում ու տեւել 30 վայրկյան:
4.ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքի մի բնակիչ`Ալֆրեդ Վոլֆմանը (Alfred Wolfman), 1990թ.-ին գրանցել է ռեկորդ` 8 ժամում համբուրելով 8001 հոգու:
5. Սովորական համբույրի ժամանակ աշխատում է ընդամենը 2 մկան, իսկ կրքոտ համբույրի ժամանակ` 34:
6. Մարդկության 50 տոկոսը առաջին անգամ համբուրվում է 14 տարեկանը չբոլորած:
7. Համբույրի ժամանակ մարդկանց 66 տոկոսը փակում է աչքերը:
Ինչպես են համբուրվում հորոսկոպի տարբեր նշանների տեր մարդիկ
Խոյ.Հորոսկոպի այս նշանը, թեւ չի չի փայլում իր քնքշությամբ, բայց փոխարենը տարբերվում է իր կրքոտությամբ:
Ցուլ. Կարծիք կա, որ այս նշանի տակ ծնված մարդիկ ունենում են ջերմ և փափուկ շրթունքներ: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները:
Երկվորյակ.Այս նշանի մարդիկ բավականին շատ են համբուրվում, սակայն աչքի չեն ընկնում կրքոտությամբ: Երկվորյակները բազմազանություն են փնտրում ու գնալով ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ:
Խեցգետին. Համարվում է ամենաշատ համբուրվող նշանը: Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ:
Առյուծ.Առյուծները համեմատաբար ավելի հաճախ համբուրվում են սիրելի մարդկանց հետ` համարելով, որ համբույրն առաջին հերթին զգայական հաճույք է պատճառում:
Կույս.Կույսերը շատ ամաչկոտ են այս հարցում, համբուրում են բացառապես իրենց սիրած էակի հետ, քանի որ լինելով զզվող, երբեք չեն համբուրի նրան, ով դուր չի գալիս նրանց:
Կշեռք. Այս նշանի տեր մարդկանց համարում են համբույրի վարպետներ, կհամբուրվեն ում հետ ասես և որտեղ ասես: Կշեռքները համբույրից հաճույք են ստանում, սիրում են ինչպես համբուրել, այնպես էլ համբուրվել:
Կարիճ.Եթե կարիճը համբուրել է ձեզ, ուրեմն իմացեք, որ առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում նրա կյանքում, քանի որ նա համբուրելիս ցույց է տալիս ինչպես իր սերը, այնպես էլ ատելությունը:
Աղեղնավոր.Լավ տրամադրության դեպքում նրանք կարող են համբուրել առաջին պատահածին: Սովորաբար նրանց համբույրները կրքոտ են, չնայած աչքի չեն ընկնում համբուրվելու տեխնիկայով:
Այծեղջյուր.Նրանց համբույրները սառն են և անզգացմունք, դրանց մեջ գրեթե բացակայում է կիրքն ու ջերմությունը: Այծեղջուրը ամենաքիչ համբուրվող նշանն է:
Ջրհոս.Իրենց համբույրներում ջրհոսները չեն առանձնացնում ընկերներին և հարազատ մարդկանց և բոլորին միանման զգացմունքով են համբուրում:
Ձկներ.Համբույրի ժամանակ տրվում են կրքին, սակայն այն չեն դիտարկում կրքի տեսանկյունից: Ձկները առավել սիրում են, երբ իրենց համբուրում են:
Աշխարհի «ամենաթանկ» համբույրն արժե 50 000 դոլար
dailymail.co.uk-ից տեղեկանում ենք, որ ամերիկացի Ջոնի Ռիմը (Joni Rimm), կորցրել է հենց այդքան գումար, համբուրելով հայտնի դերասանուհի Շերոն Սթոունին: Պետք է նշել սակայն, որ համբույրից ստացված գումարը ծառայելու էր բարեգործությանը:
Անդրանիկ Ջալալյան