Aravot.am-ը գրականագետ Դավիթ Գասպարյանից հետաքրքրվեց՝ արդյոք համամի°տ է այն կարծիքներին, թե մեզանում մտավորականությունը չունի հասարակական ակտիվ կեցվածք, մասնավորապես դա ցույց տվեց «Հարսնաքարում» տեղի ունեցած սպանությունը: Այս կապակցությամբ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը օրեր առաջ, դիմելով մտավորականությանը, նշել էր. «Ու°ր էին այն կոչումավոր, սերիալային մտավորականները»:
Դավիթ Գասպարյանը հարցից վրդովվեց և ասաց. «Ես այդ պատմության մանրամասները չգիտեմ, չեմ ուզում խոսել, դա իմ խոսելու նյութը չէ, այլ հարց տվեք, կամ հարցն ընդհանուր ձևակերպեք»: Այնուհետև Դ. Գասպարյանը ծավալվեց. «Մտավորականությանը խեղդել, դարձրել են կուռկուռի ձագ, մտավորականությու°ն է մնացել, ակտիվ մարդիկ գնացել են, մնացածները պասիվ, կամ համակերպված մարդիկ են, այն մտավորականները, որ չափանիշ էր, ձայն ուներ, հեղինակություն էր, տրորեցին, փշրեցին: Այնինչ մտավորականությանը ծաղիկի պես պետք է պահել……ասում եք` «Հարսնաքար»… դա իմ գո°րծն է, որ ես պատասխան տամ: Թող «Հարսնաքարի» համար իրավապահ մարմինները պատասխան տան: Ես «Հարսնաքարի» հետ կապ չունեմ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ