Ըստ քաղաքական վերլուծաբանների՝ «Հարսնաքարի» հանցագործության առընչությամբ հասարակության նման ըմբոստացումն ու բողոքի ակցիաները խուճապ են ստեղծել իշխանությունների ներսում:
Քաղաքական վելուծաբան Երվանդ Բոզոյանը նշում է, որ թեեւ նման միջադեպեր շատ են, սակայն սա առաջինն է, որ այսպիսի հնչեղություն ունեցավ :
«Անգամ գործող նախագահը չէր սպասում նման արձագանք: Սա իհարկե մի քանի գործոնների հետ է կապված. առաջինը, որ զոհվեց բանակի սպա: Քանի որ մեր հասարակությունը կորպորտիվ հասարակություն է, եթե զոհվեր տաքսիստ նման արձագանք կարող է եւ չլիներ: Բայց քանի որ սպանվեց սպայական կազմի անդամ նման արձագանք եղավ»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:
Ընդգծելով նաեւ վատթարացած սոցիալ-տնտեսական վիճակը եւ մայիս 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունների վերարտադրումը՝ Բոզոյանը կարծում է, որ այս բոլոր շերտերը միասին ռեզոնանս ստեղծեցին:
«Մարդկանց մեջ շատ ջղայնություն ու ագրեսիա կա: Սպայի մահը դարձավ նաեւ առիթ արտահայտելու այս խորը դժգոհությունը, քանի որ հասարկությունը տեսնում էր, որ ընդդիմության համար դժգոհության խողովակները փակ էին: Հասարակության այս դժգոհությանը, գումարվելով նաեւ զինվորական օֆիցերների, բանակի դժգոհությունը ստեղծեցին խուճապ նախագահի շուրջ»,- ասում է Բոզոյանը:
Մանրամասները կարդացեք այստեղ: