Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դերասանուհի. «Եթե չեն վերահսկում և կառավարում, թող մեր նախագահը բարի լինի և ինքը կառավարի»

Հուլիս 06,2012 15:14

«Եթե էներգետիկայի նախարարը էլեկտրաէներգիա բառի փոխարեն էլեկտրոէներգիա է ասում, կամ Շենգավիթի նախկին ղեկավարը շնգավիթ է ասում, կամ Մանկավարժականի նախկին ռեկտորը հասկացար բառի փոխարեն օգտագործում է հասկաց, ի°նչ պահանջես հասարակ քաղաքացիներից»,-այսօր լրագրողների հետ հադիպմանը, խոսելսվ լեզվի մաքրության և պահպանման մասին, վրդովվեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Շարունակելով թեման նա նշեց. “ Ա-ախոս, գլխարկները դրածներ կան, որ ասում են գալիսա, տալիսա և այլ: Դա գարշանք է… մեր լեզուն այսօր անտեր վիճակում է: Նախկինում կար լեզվի խորհուրդ, հիմա չկա: Երկու տարի առաջ, երբ լեզվի պետական տեսչության ղեկավարին փոխեցին, առաջին երկու ամիսն ակտիվ աշխատում էր, հետո նա էլ սուզվեց հավիտենական լռության մեջ, ինչ կլինի կլինի”: Համազգային թատրոնի դերասանուհի Կարինե Ջանջուղազյանն էլ նկատեց. «Փողոցային լեզվով խոսելը այն խոսքը չէ, որ պիտի հնչի էկրանից, հեռուստասերիալներում և թատրոնում: Սա բացարձակ անիմաստություն է: Փողոցի լեզվով խոսելը չի նշանակում լինել օրգանական դերասան»: Այն հարցի կապակցությամբ, թե արդյոք այնքան ոչ լիարժեք են գործուն համապատասխան օղակները, որ հենց երկրի նախագահը պետք է զբաղվի հեռուստաեթերի մաքրման և վերահսկման հարցերով, դերասանուհին այսպիսի կարծիք հայտնեց. « Հենց մեր նախագահը պիտի զբաղվի սրանով: Ստացվում է, որ այսօր զզվելիության աստիճան անկառավարելի է դարձել մեր էկրանը բոլորիս համար,եթե  չեն վերահսկում և կառավարում, թող մեր նախագահը բարի լինի և ինքը կառավարի: Չէ° որ մենք ընտրել ենք այդ մարդկանց, որ մեր արդար դատը դատեն, որ մեր իրավունքները պաշտպանեն»:

Դերասանուհին վրդովված է, թե ինչպես կարելի է այն ոչ ընդունելի որակը, մարդկային հերոսը, որ մատուցվում է հեռուստաեթերից “ռասկրուտկա անել” տարիներով՝ ժողովրդի մեջ լցնելով այդ որակը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031