«2008 թվականի մարտիմեկյան հայտնի իրադարձություներից հետո համաժողովրդական շարժման շատ ակտիվիստներրի, այդ թվում ինձ եւ եղբորս, ձերբակալեցին: Մյուս կողմից համաժողովրդական շարժման շատ ղեկավարների, այդ թվում` Լեւոն Զուրաբյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չձերբակելեցին: Այսինքն ի՞նչ… Մենք պահանջեինք, որ որպես շարժման ղեկավարների իրենց էլ ձերբակալեի՞ն»,- Aravot.am-ի հետ զրույցում «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական իրադարձույթւոնների եւ այդ առիթով ծավալված հասարակական-քաղաքական շարժման հետ զուգառեհ անցկացնելով ասաց ՀԱԿ նախկին անդամ, ժամանակին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի անվտանգության ծառայության ղեկավար Սուրեն Սիրունյանը:
Մեր զրուցակիցը խստագույնս դատապարտում է «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության ծառայության աշխատակիցների պահվածքը բայց միաժամանակ համարում է, որ քաղաքական ուժերը փորձում են շահարկել այդ ողբերգությունն ու դիվիդենտներ քաղել դրանից, պայքարելով կոնկրետ դեպքում Ռուբեն Հայրապետայանի դեմ եւ ոչ թե Հայաստանում նման երեւույթները բացառելու: Զրույցի այլ մանրամասները` «Առավոտի» առաջիկա տպագիր համարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ