Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը պատասխանում է Յուրի Խաչատուրովին ու Դավիթ Հարությունյանին

Հուլիս 06,2012 15:03

Դավիթ Հարությունյանն ասել էր, որ կուսակցությունները «Հարսնաքարի» պատմությունից փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել: Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանն այսօր «Փիփլմեթր» ակումբում պատասխանեց պարոն Հարությունյանին. «Շատ եմ ցավում, որ ինչ-որ մեկը քաղաքական դիվիդենտների մասին է խոսում, որովհետեւ անպատժելի մթնոլորտը, որը տիրում է այսօր ՀՀ-ում, վերաբերում է յուրաքանչյուրիս»: Նա անդրադարձավ նաեւ Յուրի Խաչատուրովի դիտարկումներին. «Շատ եմ ցավում, որ Յուրի Խաչատուրովը հայտարարեց, որ թող փորձվեն բանակին կպնեն: Ես շատ կցանկանայի, որ այդ նույն Յուրի Խաչատուրովը վերջերս, երբ ընդունվում էր արտակարգ դրության մասին օրինագիծը, այդ ժամանակ իր անհամաձայնությունն ու զայրույթը հայտներ, թե այդ ինչպե՞ս է, որ դուք օրենքով  ընդունում եք, ասում եք՝ քաղաքական գործընթացներին պետք է մեր հայկական բանակը խառնվի եւ իրավունքներ ու պարտականություններ ունենա այդ գործընթացների մեջ: Ես շատ գոհ կլինեի, որ նույն Մարտի 1-ին այդ անձինք այդպիսի հայտարարություններ անեինեւ ասեին, որ Հայկական զինված ուժերը որեւիցե կապ չպիտի ունենան Մարտի 1-ի իրադարձություններին եւ նրա մուտքը արգելվում է Երեւանի կենտրոնական փողոցներ եւ ընդհանրապես Երեւան: Մինչդեռ նման հայտարարություններ չեն եղել: Շատ ճիշտ կլիներ, որպեսզի այդպիսի դրսեւորումներ լիներ»: Ըստ Զարուհի Փոստանջյանի, այստեղ է պետք է տարանջատումը, ոչ  թե մի դեպքով ասել, որ թույլ չեմ տա որեւիցե մեկը կպնի բանակին կամ փորձի ոտնձգություններ կատարեն բանակի նկատմամբ: Այդ նույն օրենքով, Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հենց ոտնձգություններ էլ կատարվում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031