Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբատարն ու վերելակը հին են, պատերն ու աստիճանները՝ կեղտոտ ու կրծած

Հուլիս 06,2012 15:01

Բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակներն այնքան հին ու մաշված են, որ եթե նույնիսկ աղբն էլ են ժամանակին տանում, միեւնույն է շենքը շուրջօրյա «բուրում» է աղբի հոտից: Նոր-Նորքի Մառի 12 շենքի բնակիչներն առանց շունչը պահելու չեն կարողանում շենք մտնել կամ դուրս գալ բնակարններից: Նրանց խոսքերով՝ աղբը տանում են, բայց երեք օր նրա գարշահոտը մնում է մուտքում՚: Խորհրդային տարիներին կառուցված այս եւ մայրաքաղաքի նման շատ շենքերում օդանցք գոյություն չունի: Օդափոխության բացակայությունից, բնակիչների պատմելով, աղբի հոտն անգամ տուն է լցվում. <<Գարշահոտը սրվում է հատկապես ամռանը՝ երբ գալիս են աղբը տանելու, հոտից թունավորվում ենք, դուռ պատուհան կողպում ենք>>:

Քանի որ շենքի բնակիչները համատիրության հետ այս հարցում որեւէ հույս չեն կապում, սեփական լուծումն են առաջարկում՝ աղբատարը հանել:

«Հարակից շենքերից հանել են եւ աղբի հոտ այլեւս չկա: Աղբարկղները թող տեղադրեն մի հարմար տեղ եւ ավելի լավ է մենք մեր ձեռքով շենքից հանենք աղբը, քան թե այդ հակահիգիենիկ ու հակասանիտարական պայմաններում տասնյակ տարիներ ապրենք: Մեր կողքին էլ` կրծողների բազմացնենք: Էլ չենք ասում, որ ամեն օր երեխաներն են առնչվում այդ կեղտի  հետ»,-դժգոհում են նրանք:

Աղբը շենքի բնակիչների միակ խնդիրը չէ: Աղբատարի հնության է՝ մոտ 35-ամյա վերելակը: Աժ ընտրություններից առաջ Մառի 12 շենքի բնակիչներին խոստացել են շենքի չաշխատող բեռնատար վերելակը գործարկել, սակայն՝ ընտրություններից հետո՝ խոստումը`«գրել սառույցին»: Շուրջ 100 ընտանիք ունեցող շենքը մեկ վերելակի հույսին է, որի տեխնիկական վիճակի մասին բնակիչները խիստ մտավախությամբ են խոսում: Շենքի մուտքը նույնպես մաշված է.  «Պատերը կեղտի մեջ կորած են, աստիճանները՝ կրծած: Անհասկանալի է, թե համատիրությունն ինչ նպատակով է գումարներ հավաքում, եթե, գոնե որոշ չափով նման խնդիրներով չի զբաղվելու»,- Aravot.am-ին իրենց բողոքը փոխանցեցին բնակիչները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031