Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը դեմ է, որ Ռուբեն Հայրապետյանին արտաքսեն հայրենիքից

Հուլիս 06,2012 14:54

«Ես կողմնակից էի, որ, այո՛, Ռուբեն Հայրապետյանը մանդատից հրաժարվեր: Գտնում եմ, որ այո, հասարակությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ նմանատիպ անձինք իրապես հրաժարվեն մանդատից: Սա պետք է լինի շարունակական բնույթ կրող գործընթաց: Ռուբեն Հայրապետյանը մենակ չէ ԱԺ-ում, մարդիկ կան, ես կարող եմ նշել, որ Ռուբեն Հայրապետյանից ավելի «պայծառ» դեմքեր են, ավելի դժբախտ պատահարների մեջ են ներգրավված, նույն Մարտի 1-ի կապակցությամբ: Հետեւաբար սա ոչ միայն Ռուբեն Հայրապետյանին է վերաբերում, այլ լուրջ թվով, ես կարող եմ ասել՝ տասնյակից ավելի անձանց ցուցակ, որոնց նույնպես վերաբերում է»,- այսօր «Փիփլմեթր» ակումբում «Հարսնաքարի» միջադեպի շուրջ վերջին զարգացումներն այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Մյուս կողմից նա դեմ է, երբ ասում են, որ պետք է Ռուբեն Հայրապետյանին արտաքսեն: Ըստ նրա, այս ամենը պետք է դիտարկել՝ քաղաքական գործընթացների ներքո. «Պետության մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց պետք է տրվի ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական գնահատական: Եթե 2001-ին նաեւ քաղաքական գնահատական տրվեր «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ, որի հիմնական բռնարարք խորհրդանիշը այդ ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, միգուցե այսօր այս դեպքը տեղի չունենար: Այդ բոլոր գործընթացերը պետք է նաեւ քննարկման առարկա դառնային իհարկե նաեւ ԱԺ-ում: Պետք է միանշանակ տեղի ունենա իրավական գործընթացը, պետք է տեղի ունենա արդար դատաքննություն, բայց մենք նաեւ ունենք քաղաքական հարթակը: Այդ իսկ պատճառով մենք ստանձնել ենք նախաձեռնություն, որը պետք է հրավիրի պաշտոնյաներին ու բացատրություններ պահանջի, թե ինչ է տեղի ունեցել: Եվ ոչ միայն այս դեպքի հետ կապված: ԱԺ-ում ուրիշ անձինք էլ կան, որոնք ունեն թիկնազորներ, մենք տեսնում ենք Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, երբ տեղի է ունենում ԱԺ նիստ,  մենք տեսնում ենք, թե ինչ շարասյունով են մեքենաները մոտենում՝ ինչ-որ մի անձի ուղեկցելու եւ ովքեր են նրանց ուղեկցում: Ինձ համար շատ հետաքրքիր է, օրինակ, մարզպետը, որը նույն ՀՀԿ- ն կարող է ներկայացնել, 15 շարասյունով, մեքենաներով, բոլորը սեւ գույնի, դուք գիտեք բոլորդ այդ անձին, Սուրեն Խաչատրյանին, կարծում եմ, բոլորդ ծանոթ եք: Եթե մարզպետ է, ապա աշխատավարձը չեմ կարծում, որ այդքան բարձր պետք է լինի, որպեսզի  կարողանա 12 մեքենա ունենալ շարասյուն»:

Զարուհի Փոստանջյանը հաշվել է նաեւ նախագահին ուղեկցող ավտոշարասյունը՝ մոտ 30 մեքենա. «Ես չգիտեմ, միգուցե նախագահը կարող է պաշտպանված լինի, հատուկ միջոցներ ձեռնարկի, բայց մնացած պաշտոնյաների պահով ես սարսափում եմ, թե այդ մեքենաները,վարորդները, թիկնապահները… մենք շատ հարցեր ունենք, եւ դրանք պետք է  հղենք նաեւ պաշտոնատար անձանց, որոնք պետք է բացատրություններ տան, որովհետեւ այդ հարցերը ոչ միայն ինձ են հուզում, այլ հուզում են նաեւ մեր հասարակությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031