Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր տեսահոլովակ, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել. Նարինե «Հայ եմ ես»

Հուլիս 06,2012 14:55

Նոր տեսահոլովակ, որը դեռ մեկ օր է, ինչ ներկայացվել է հանրությանը, բայց արդեն մեծ աղմուկ է առաջացրել: Լեհաստանում բնակվող ազգությամբ հայ երգչուհի Նարինե Զոստակը նկարահանել է տեահոլովակ, այն կոչվում է «Հայ եմ ես»: Տեսահոլովակը կարծիքների պակաս չուներ, սակայն առաջին հայացքից գերակշռում են բացասական կարծիքները՝ «Խայտառակություն, լավ չի, որ դու էլ ես հայ», «Հասկացանք հայ եք դուք բայց ես երգի արաբական մուղամն ի՞նչ կապ ունի, ինչի՞ ես ետ մարդկանց ներկում, իբր ի՞նչ, բացարձակ անիմաստություն, ափսոս էր են մի քանի մեգաբայթ հիշողությունը որ գնացել է այս հոլովակը նկարելու համար….հասկանում եմ ազգային ինքնագիտակցությունը արթնանում է երգը լսելիս, քանի որ ում էլ այդքան երդես հայ եմ ես կդառնա հայասեր…Գրաֆֆիտին ի՞նչ կապ ուներ, լավ իսկ ձեր հագած շորերը…եթե ձեր նմաններն են հայերը ապա ես կամաչեմ որ հայ եմ…» «Սրանից ապուշ կլիպ ու երգ ես տեսած չկամ, էս սաղ լավ խոսքեր գրողները աչքիս երգչուհի կոչվածի ծանոթներն են, հույս են տալիս իրեն», «Փնովելու համար մեկ եք, մեկ էլ հիշեք ձեր քեֆերի ժամանակ քանի հատ արաբական ու թուրքական երգերի տակ եք պարել, կերել ու խմել, ամոթը մեզա, որ փոխանակ գնահատենք, որ Եվրոպայում լսում են մեր ձայնը, բայց մենք մեր երկրում մենակ դանակահարություն ենք անում»:

Starslife.am-ին տված հարցազրույցում, խոսելով տեսահոլովակի կարծիքների մասին, Նարինեն ասել է. «Արևելյան ռիթմերը հատուկ են տեղադրված երգում, որովհետև երգը ոչ մի սահմաններ չունի: Ես հպարտ եմ, որ հայ եմ, և ոչ մի բացասական կարծիք չի կարող դա հերքել, ու եթե այսօր Վարշավա քաղաքի ակումբների բոլոր DJ-ները նվագում են իմ «Հայ եմ ես» երգը ու հարյուրավոր մարդիկ առանց հասկանալու գոռում են «Հայ եմ ես», դա արդեն իսկ մեծ հպարտություն է: Հպարտ եմ, այն պատճառով, որ «Հայ եմ ես» բղավող մարդկանց մեջ կան և՛ հայեր, և՛ թուրքեր, և՛ արաբներ, և՛ լեհեր և’ այլ ազգի ներկայացուցիչներ, բոլոր նրանք, ովքեր ասում են՝ հային սազական չէ նման բան անել, ես հարցնում եմ՝ իսկ օտարազգիներին սազակա՞ն է, որ նրանք գոռում են «Հայ եմ ես»:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031