Այսօր առավոտյան վատացել ու իր տանը մահացել է ՀԱԿ ակտիվիստ, 55-ամյա Ժորա Աթոյանը: Հիշեցենենք, որ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու, ու այսպիսով՝ պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու մեջ: Մոտ մեկ տարի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննում էին այն հարցը, թե արցախյան պատերազմին մասնակցած Ժորա Աթոյանը արդյո՞ք կոնտուզիա ստացել է մարտի դաշտում: Ժորա Աթոյանը այս գործը համարում էր քաղաքական պատվեր, ըստ նրա, իրեն դատում են այսպես ասած անհնազանդ պահելու համար:Ու թեև նա անչափ վատառողջ էր, երբեմն հիվանդանոց էր պառկում ու չէր կարողանում դատերին մասնակցել, երբեմն էլ հազիվ էր գալիս դատարան` չկարողանալով նորմալ քայլել, այդուհանդերձ ազատամարտիկին կասկածում էին «սիմույլանտ» լինելու մեջ: Նրան դատավոր Մարտին Սարոյանը ենթարկեց 3 տարվա ազատազրկման, և մինչ նա կբողոքարկեր վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան, ազատամատիկի մահը վրա հասավ: Նշենք, որ նա այս ընթացքում մեզ հետ զրույցում հաճախակի էր զայրանում դատարանի վճռից ու միշտ դժգոհում էր իր առողջության վատթարացումից: Ազատամարտիկի ընկերների համոզմամբ, Աթոյանի մահվան պատճառը դարձավ նրան անհիմն մեղադրանք առաջադրելն ու անհարկի դատելը, բազմաթիվ հիվանդություններով տառապող ազատամարտիկը խորը սթրեսի մեջ ընկավ ու մահացավ:Ի դեպ, այս փաստը զայրացրել է նաև գյումրեցիներին, վերջիններիս հնչեցրած գնահատականներին կանդրադառնանք մի փոքր ուշ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ