Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյան. «Ինչպե՞ս եղավ, որ ԲՀԿ-ն կառավարության ծրագրին դեմ քվեարկեց, Սեւանա լճից ջուր բաց թողնելուն՝ կողմ»

Հուլիս 06,2012 14:47

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ եւ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգից օրերս է վերադարձել: Այսօր «Փիփլմեթր» ակումբում  նա նշեց, որ ԵԽԽՎ-ում փաստաթուղթ է ընդունվել Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ: Ըստ պատգամավորի` սա կարող է այլ երկրներում էլ կանխարգելիչ դեր ունենալ. «Ուկրաինան էր դեմ, Թուրքիան, Վրաստանը, այնպիսի պետություններ, որոնք դեռ կայացած ժողովրդավարություն չունեն, այլակարծիք ունեցող մարդկանց նկատմամբ հետապնդում կարող են իրականացնել: Լավ է, որ իրավական կողմում այս փաստաթուղթը չտապալվեց»:

ԱԺ-ում Սեւանա լճից ավելի մեծ ծավալով ջուր բաց թողնելու օրինագծի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը հանրապետությունում չէր, թեեւ փոխանցել էր Ռուբեն Հակոբյանին, որ դեմ է այդ օրինագծին: Aravot.am-ը տիկին Փոստանջյանին խնդրեց հայտնել իր դիրքորոշումն այս առնչությամբ:  Ըստ տիկին Փոստանջյանի, կառավարությունը մի քանի ամիս առաջ էր դիմել ԱԺ-ին` ջուր բաց թողնելու հարցով: Նա շատ ցավով նշեց, որ իրեն այլընտրանք կոչող ԲՀԿ-ն կառավարության ծրագրին դեմ քվեարկեց, իսկ Սեւանից ջուր բաց թողնելու օրինագծին՝ կողմ քվեարկեց. «Ինչպե՞ս եղավ, որ այդ ջրամբարները առաջ լիքն էին, հիմա դատարկ են, եղանակային պայմանները կապ չունեն, մենք տեսնում ենք, որ նույնիսկ այս շոգ ժամանակահատվածում անձրեւային է»: Տիկին Փոստանջյանի համար անհեթեթություն է ասել, որ ջրամբարները դատարկ են, ու ջուր է պետք բաց թողնել Սեւանա լճից. «20 օր առաջ եմ եղել Սեւանի ափին եւ տեսնում եմ, թե ինչպես են շինությունները գնում ջրի տակ: Հիմնական պատճառն այն է, որ այդ շինությունները փրկելու խնդիր է լուծում կառավարությունը»: Ըստ նրա` ջուր մենք կարող ենք վերցնել այլ տեղերից, օրինակ՝ Արաքսից. «Երբ թռնում ենք ՀՀ տարածքով, տեսնում ենք, որ մեր հողերը չեն մշակվում, մեր այգիները եւ դաշտերը չորացած վիճակում են: Մենք ճիշտ ձեւով չենք շահագործում գյուղատնտեսական նշանակության հողը եւ ջուրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031