Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչությունը նվազում է, նվերները՝ շատանում

Հուլիս 06,2012 12:40

Հայաստանի անկախանալուց հետո Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից արտագաղթ սկսվեց: Սահմանամերձ մյուս գյուղերի համեմատ՝ Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղից արտագաղթն ավելի մեծ չափով է եղել: Մովսեսցիները հիմնականում վերաբնակվել են Մոսկվայում: Մոսկվայի դպրոցներում դասարաններ կան, որոնց աշակերտների մեծ մասը սերում է Մովսեսից: Մովսեսում թաղամաս կա, որտեղ ամեն տնից Մոսկվա վերաբնակվողներ կան, այդ պատճառով այն անվանում են «մոսկվիչների թաղամաս»:

Խորհրդային շրջանում Մովսեսի դպրոցն ուներ շուրջ 1000, հիմա 7 անգամ պակաս՝ 167 աշակերտ: Մոսկվաբնակ մովսեսցիներից շատերն օգնում են գյուղում մնացած հարազատներին, իրենց ծննդավայրին: 2011թ. օգոստոսի 7-ին Մովսեսում տեղի ունեցավ մոսկվաբնակ մովսեսցի, գործարար Վազգեն Վանեսյանի եւ իր ընկերների ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը: Նույն Վազգեն Վանեսյանը երկու հատ «ՈՒԱԶ» ավտոմեքենա է նվիրել սահմանապահներին:

Նա նաեւ ծննդավայրին հրշեջ մեքենա է նվիրել, որը այժմ կայանած է Մովսեսում: Գյուղապետ Լյուդվիգ Ապերյանն ասաց, որ Վազգեն Վանեսյանը գյուղից երկու աշխատողի վարձատրում է, որոնք հրշեջ մեքենայի մոտ հերթապահում են: Առայժմ Մովսեսում հրդեհներ չեն եղել, մեքենան գործարկելու կարիք չի եղել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031