Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ պատգամավոր էր, ի՞նչ էր անում որ, հիմա էլ պատգամավոր չէ»

Հուլիս 06,2012 12:13

Այսօր Aravot.am-ը Գյումրու «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանին հարցրեց, թե իր կարծիքով ի՞նչ տեսակի պատժի  կարելի է արժանացնել «Հարսնաքարում» ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով սպանածներին և անձամբ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, որ արդեն իսկ դիմում է ներկայացրել ԱԺ մանդատից հրաժարվելու մասին, որպեսզի հասարակությունը փոքր-ինչ բավարարված զգա: «Դիմում ներկայացնելը հասարակությանը փոքր-ինչ մեղմելու տարբերակ է, բայց դիմում տալը ի՞նչ է փոխում, ասենք թե  ինքը պատգամավոր չէ, որ պատգամավոր էր, ի՞նչ էր անում որ, հիմա որ պատգամավոր չէ, ի՞նչ եղավ որ, բոլորս էլ գիտենք, թե այնտեղ աշխատող պատգամավորները ովքեր են: Ես մեծ փոփոխություն դրանով չեմ սպասում, իսկ ի՞նչ սպասում է հասարակությունը, ես կարծում եմ, որ նման ջփագլուխների, բթամիտների, անուղեղ-մարդակերների վերջը պետք է տալ: Նրանց  աճեցնել-բուծելը դա հենց օլիգարխների մենաշնորհն է, իրանք էնքան վախկոտ են, ես իրենցից ավելի ռիսկով եմ, փողերի համա՞ր են վախենում, մտածում են փողոցում փողերի համար իրենց կթալանե՞ն կամ կխփե՞ն, ինչի՞ են թիկնապահների շքախմբով պտտվում: Լավ, Աստված իրենց հետ, միգուցե օլիգարխ լինելը նաև դա է նշանակում, բայց չէ՞ր կարելի ավելի կիրթ թիկնազոր ունենալ, նորից եմ կրկնում  նմանների վերջը պետք է տալ: Թիկնապահներն այսօր ավելի շատ են, քան օլիգարխները»,- ասում է  տիկին Մեխակյանը:  Նա  չի մեղադրում նաև փոխգնդապետ Վարդան Սամվելյանին, ով սպառնացել էր պայթեցնել  «Հարսնաքարը»: «Բռնությամբ չի կարելի հարց լուծել, բայց, եկեք մի պահ ամենքս մեր վրա վերցնենք, վերջը մահացողը` Վահեն, իր հասակակիցն էր, գուցե և ընկերներ են եղել, ծանոթներ են եղել, ինչպիսի բորբոքում է առաջացել մարդու մոտ, որ ինքը կարող էր էդ քայլին գնալ»,-ասում է «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրենը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031