«Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հյուրասրահում ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն ակնարկել էր, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահը՝ Արամ Զավենիչը, ՀԱԿ-ից դուրս գալիս չի հրապարակել հեռացման իրական պատճառները` նշելով. «Եթե մի օր Արամ Սարգսյանը կբարձրաձայնի Կոնգրեսից դուրս գալու իրական պատճառների մասին, ես միայն ուրախ կլինեմ»: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ՀԱԿ մեկ այլ անդամից՝ Մյասնիկ Մալխասյանից հետաքրքրվեց, թե Ձեր համար է՞լ է մութ մնացել, թե ինչու իրականում դուրս եկավ «Հանրապետություն» կուսակցությունը կամ «Հայաստանի լիբերալ կուսակցությունը», թե՞ այն, ինչ հայտարարվեց, դա ընդունել եք, որպես ճշմարտություն: Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Իհարկե, ինձ հայտնի չէ, թե ինչը կարող էր հանդիսանալ լուրջ պատճառ»: Մեր դիտարկմանը, որ իրենք ասել են, որ տարաձայնություններ ունեն եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը նույնպես պատճառ հանդիսացավ՝ նա ասաց. «Իհարկե, չգիտենք, իրենց համար հայտնի՞ է եղել, թե ինչի համար են դուրս գալիս»: Մենք եւս մեկ անգամ հստակեցրինք, Ջհանգիրյանն ասում է, որ իրական պատճառները չգիտի ու եթե Զավենիչն ասի՝ ուրախ կլինի լսել, Դո՞ւք էլ, որպես ՀԱԿ անդամ, չգիտեք, թե որն է իրական պատճառը՝ նա պատասխանեց. «Ես չեմ ուզում հավատալ, ես ուզում եմ հավատալ մի բանին, որ կանցնի որոշ ժամանակ, եւ նրանք միասին կլինեն Կոնգրեսի հետ »:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ