Այսօր ժամը 16-ին Կիրովականում մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Դաշնակցական ժողովներն, ըստ ավանդույթի, փակ են: Aravot.am-ը փորձեց տեղեկություններ ստանալ գոնե ժողովի օրակարգի մասին: Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ի պատասխան մեր հարցի, ասաց, որ շտապում ենք տեղեկություն ստանալու համար. «Մենք ձեւական ժողովներ չենք անում, իրական ժողով ենք անում, մի քանի օր կտեւի: Ժողովը կավարտվի, այն ժամանակ էլ տեղեկություն կստանաք»:
Կուսակցության մամուլի հարցերով պատասխանատու Սպարտակ Սեյրանյանն էլ ասաց, որ հնարավոր է, որ Ժողովն ավարտվի շաբաթ օրը: