Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Խնդրում եմ Վահեի ընտանիքը իմ ասածը ճիշտ ընկալի»

Հուլիս 05,2012 20:11

«Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է արել, որը վերաբերվում է Aravot.am-ի հրապարակմանը: Տիկին Բախշյանը մտավախություն ունի, որ Վահեի հարազատներն իր ասածը հնարավոր է սխալ հասկանան: Գրառման համաձայն. «Ժողովուրդ ջան, այս հոդվածի վերնագրից կարծես հետևում է, թե նման որոշում կա կայացված, սակայն խնդրում եմ Վահեի ընտանիքը իմ ասածը ճիշտ ընկալի: Ես ասել եմ, որ Լոս Անջելեսում ապրող քրոջ ընտանիքի մոտ առաջին ռեակցիան եղել է պաշտպանել, ապահովել իրենց հարազատի երեխաների և Երեւանի ընտանիքի գոյությունը, որը շատ բնական է, քանի որ ընտանիքը կորցրել է իր հենասյունը, սակայն որեւէ որոշման մասին չէ խոսքը: Նամանավանդ, որ այստեղի ընտանիքը նույնիսկ չգիտի այդ մասին: Ես այդ միտքը հրապարակեցի, որպեսզի թե՛ իշխանությունները, թե՛ առանձին մարդիկ, ովքեր ամենաանմիջական պատասխանատու են այս ողբերգության եւ ընտանիքի կերակրողին կորցնելու համար, լուրջ հետեւություններ ու քայլեր անեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031