Հուլիսի 5-ին ժամը 18.50-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհին, Ոսկեպար գյուղի տարածքում հայկական համարանիշներով «ԿԱՄԱԶ» մակնիշի մի բեռնատարից գլորվել է 10 մեծ խողովակ: Ջարդելով Ոսկեպար գետի վրա ձգվող ավտոմոբիլային կամրջի բազրիքը՝ 3 խողովակ հայտնվել են գետում: Նշենք, որ այդ վայրից մինչ Ադրբեջանի սահմանը 500-600 մ է : Երեւի բեռի թույլ կապն է եղել պատճառը, որ խողովակները մեքենայի թափքից գլորվել են: Անշուշտ բեռի տերը դրանք կհանի գետից, սակայն կնորոգի՞ կամրջի քանդված բազրիքը:
Կարդացեք նաև
Ոսկար Սարգսյան