Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։
ՆԱՏՕ-ն հանդես է գալիս խաղաղ կարգավորման օգտին, քանի որ Դաշինքի համար ծայրաստիճան կարեւոր է կայունությունը Կովկասյան տարածաշրջանում, 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։
Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում ՆԱՏՕ-ն այն փաստին, որ Միացյալ Նահանգներում արգելք է սահմանվել Ադրբեջանին զենքի վաճառքի վրա, Ափաթուրայը արձագանքել է, որ Դաշինքը չի միջամտում իր անդամ երկրների անհատական քաղաքականությանը։
«Ազատություն» ռադիոկայան