Սեպտեմբերին ծրագրված լիբանանյան այցի շրջանակներում Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը կայցելի Լիբանանի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարան, հայտնում է արաբալեզու Khabararmani.com կայքը:
Այդ այցի ժամանակ կաթողիկ եկեղեցու առաջնորդը հանդիպումներ կունենա մեծ թվով հոգևորականների հետ՝ ինչպես քրիստոնյա, այնպես էլ մուսուլման: Ինչպես նաև՝ կհանդիպի Լիբանանի վարչապետի և նախագահի հետ:
Բենեդիկտոս 16-րդի այցը կեզրափակվի սեպտեմբերի 16-ին Բեյրութում, որտեղ նա խաղաղ համագոյակցության կոչ կանի իր ելույթում:
Լիբանանի հայ կաթոլիկ պատրիարքությունը հիմնվել է 1742-ին՝ հաստատվելով Լիբանան լեռան Զմմառ գյուղում. հետաքրքրական է, որ այն ժամանակ Հայ Կաթողիկե եկեղեցու առաջին պատրիարքին նշանակել էր Հռոմի Բենեդիկտոս 14-րդ Պապը:
TERT.am