Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը հիացած չէ դիմորդներով

Հուլիս 05,2012 17:57

Հուլիսի 3-ից Գեղարվեստի ակադեմիայում մեկնարկել են քննությունները, հանձնաժողովն էլ նախագահում է ՀՀ Պետական եւ
Նախագահի մրցանակի դափնեկիր, անվանի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը:

Aravot.am- ը նրանից կարծիք հարցրեց Գեղարվեստի ակադեմիայի այս տարվա դիմորդների վերաբերյալ: Վարպետը, պարզվում է, հիացած չէ. «Ճիշտն ասած, առանձնապես աչքի չեն ընկնում, գծանկարից թույլ են, քանդակ համեմատաբար լավ են անում, երեւի ավելի պատրաստված են, իսկ ընդհանուր առմամբ որակը թույլ է»:  Թե ինչո՞ւ՝  այդ հարցը արվեստագետին  էլ է հետաքրքրում, ասում է՝ գուցե իրենց  պահանջներն են ավելի խիստ: Ամեն դեպքում հույսը չի կորցնում՝  մեկ-երկուսից շնորհալի քանդակագործ ու նկարիչ  դուրս կգա: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը ցավով փաստում է. «Մենք քանդակագործներ ենք պատրաստում, բայց սպառողական պահանջարկ չկա, ինքներս աշխատանք  չունենք, իրենց էլ պատրաստում ենք՝ իբրեւ ավելորդ բեռ, չգիտենք, թե ինչ է լինելու»: Նրա խոսքով, այսօր մեր լավագույն քանդակագործների մեծ մասը  պարապ է, եւ պատվերներ չկան:

«Օրերս Հայաստանի ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի հուշատախտակը բացվեց, հրաշալի քանդակագործ  է, ափսոսում եմ, որ նրա ամբողջ պոտենցիալը չի օգտագործվել: Դա նույնն է, որ հարուստ լինես, բայց էդ հարստությունը չկարողանաս օգտագործել: Հասկանալի է՝ սոցիալական պատճառներով է, բայց էդպես մի տեսակ ամեն ինչ ասես  բնականոն հունից դուրս եկած լինի»,- կարծում է արվեստագետը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031