Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Չկա Հայրապետյան, կլինի Մայրապետյան, ի՞նչ տարբերություն» (տեսանյութ)

Հուլիս 05,2012 17:22

«Մանդատը վայր դնելը իր անձնական գործն է: Ես դեմ եմ այն կարծիքին, որ Ռուբեն Հայրապետյանն ինչ-որ անմարդկային, ինչ-որ անտիպ մի հրեշ է: Չէ: Բոլոր մարդիկ էլ մարդ են ի վերջո հոգու խորքում: Ես չէի ուզենա իր տեղում լինել, դա ինչ-որ սարսափելի տրավմա է իր համար, պարզ է: Նորմալ է: Բայց դա  ոչինչ չի լուծում: Այս համակարգն է պետք փոխել, համակարգը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում դերասան Սերգեյ Դանիելյանն այսպես մեկնաբանեց «Հարսնաքարի» միջադեպից հետո պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն ու մանդատից հրաժարվելու քայլը: Ավելի վաղ դերասանը թիկնապահներին կոչել էր «դոբերմաններ» ու հիշեցրել նաեւ «Պապլավոկի» հայտնի սպանությունը` զուգարանում: Նրա խոսքերով` «Եթե անգամ Ռուբեն Հայրապետյանը սաղ փողերն էլ բաժանի ժողովրդին, բոբիկ գնա Էջմիածին, մահացածի ընտանիքին 1 մլն դոլար տա, միեւնույն է, ոչ ինքն է հանգստանալու, ոչ էլ մենք: Որովհետեւ չկա Հայրապետյան, կլինի Մայրապետյան, ի՞նչ տարբերություն: Ես կոնկրետ Մայրապետյանին նկատի չունեմ, ուղղակի աման-չաման բառով եմ խաղում: Նույն բանն է, ի՞նչ տարբերություն: Ինչո՞ւ օլիգարխը կամ բարձր պաշտոնյան պետք է ունենան  այդ հաստավզերի շքախումբը: Ոստիկանություն կա: Պրոբլե՞մ ունես, ուզում ես պաշտպանվե՞լ` զանգի, փողը տուր, թող  գա ոստիկանը, կանգնի քո կողքին: Վերջ: Համ ոստիկանության վարկանիշը կբարձրանա, համ մենք էլ չենք վախենա էդ եզերից, որ նայում ես, չգիտես արդեն` ումի՞ց է պաշտպանվում»: Սերգեյ Դանիելյանի համոզմամբ` թիկնապահ պետք է ունենա վարչապետը եւ նախագահը. «Մնացածը, ո՞վ է իրենց հավերին քշա ասել»: Մեր դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանը վախենալու բան ունի, մի քանի անգամ մահափորձ են կատարել` Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Կա ոստիկանություն, զանգում ես,պահում ես մի 20 ոստիկան` ֆորմայով»: Իսկ եթե ոստիկանությանը չեն վստահում, ըստ Սերգեյ Դանիելյանի, դա արդեն երկրի համար լուրջ խնդիր է. «Այդ  թիկնապահները, փողոցները փակելը, սաղ աբսուրդ ինչ-որ բան է,որ պիտի վերանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031