Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ամուսնու եւ աղջկա հետ վերադարձել է Մոսկվա: Մինչ աղջկա՝ Կլավդիայի ծնունդը, երգչուհին ամուսնու հետ ապրում էր Մայամիում: Իսկ տատիկը՝ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան, թոռնուհուն տեսել էր միայն ինտերնետով: Քրիստինային ու երեխային օդանավակայանում դիմավորել են Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը, այնուհետեւ տարել իրենց առանձնատուն: Պարզվում է՝ Օրբակայտեն շատ էր կարոտել Մոսկվան, եւ իր վերադարձի հետ կապված անչափ ուրախացել է: Այդ մասին նա նույնիսկ գրել է իր կայքում: Քրիստինայի աղջիկն արդեն 3 ամսական է, նրա ծնվելու կապակցությամբ երգչուհու ընկերները կենդանի փոքրիկ կապիկ էին նվիրել, ինչը շատ է ուրախացրել բոլորին:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ