Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահական դրժված խոստու՞մ. ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը կրկին հացադուլ է հայտարարել

Հուլիս 05,2012 16:12

5 անչափահաս երեխաների հայր եւ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօր նախագահականի առջեւ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ իր արտաժամյա հավելավճարները ստանալու եւ ծառանախկինում եւս  անդրադարձել է:

«Ես հենց Սահմանադրության օրը եկել եմ նախագահականի առջեւ եւ պահանջում եմ, որ ինձ իմ աշխատած գումարը տան»,- ասում է Ալումյանը «Մեդիալաբին»:

Նա նշում է, որ մեկ ամիս առաջ նախագահականում հացադուլ անելիս, իր հավելավճարների եւ աշխատավարձի նախագահականում տրված խոստումներիցոչ մեկը չի կատարվել ու ինքը կրկին մնացել է կոտրած տաշտակի առաջ. ոստիկանությունում չեն վերադարձրել արտաժամյա աշխատած 2,5 մլն դրամը իսկ Իջեւանում չեն վերականգնել ծառայությունը պայմանագրային զինծառայող աշխատելու համար:

«Նախագահականի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը հունիսի 11-ին անձամբ իմ մոտից զանգել էր Իջեւանի գնդի հրամանատարին, որ ծառայությունս վերականգնեն, բայց ես գնացել եմ Իջեւան այնտեղ ինձ ոչ ոք չի դիմավորել, ես մինչեւ այժմ առանց աշխատանքի եմ: Իսկ ոստիկանությունից ոչ զանգել են ոչ կանչել, որ իմ աշխատած գումարը վերադարձնեն, անընդհատ ձգձգում են: Միայն երեխայիս հարցերն են լուծել, հիվանդանոցում պառկած է մինչեւ հիմա բուժում ստանալու համար»,-ասում է Ալումյանը, ում անչափահաս երեխաներից 10-ամյա Կարինեն ոտնահենակներով է քայլում եւ ունի տեսողության խնդիրներ:

Ալումյանը հավելում է, որ հունիսի 26-ին նամակ է ուղարկել նաեւ ոստիկանապետին, սակայն նամակն անպատասխան է մնացել: Փորձել է կրկին դիմել Հովսեփյանին, սակայն նախագահականում պատասխանել են, թե նա քաղաքից բացակայում է:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031