Լրահոս
Օրվա լրահոսը

«Եսլի տի նեմեց ` տի իդի վ Գերմանիյա, տակ շտո բրատեց, դավայ-դավայ դո սվիդանիյա». Վարդան Պետրոսյան

Հուլիս 05,2012 16:02

Դերասան Վարդան Պետրոսյանը երազում է ապրել այնպիսի երկրում, որտեղ Սահմանադրությունն իրագործվում է: Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետությունում նշվող Սահմանադրության օրվա մասին խոսելիս ասաց նա: Անդրադառնալով  «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգությանը՝ ասաց, որ չնայած  դեպքին ուղղակիորեն անդրադառնալ հնարավոր չէ, եւ այստեղ կան շատ բարդություններ, որոնք բացարձակապես երգիծական ժանրին չեն պատկանում, այնուամենայնիվ՝ շատ դժվար է կատակել այդ հարցի շուրջ. «Բայց դա անպայման տեղ կգտնի իմ ներկայացման մեջ: Ինձ համար՝ կատարվածը կանխատեսելի էր, դա պատահականություն չէր, սպասելի էր: Դա հիմարության, բթության արդյունք չէր, ինչ-որ բան արատավորված է մեր համակարգում, անպատժելի արարքներ են տեղի ունենում ու դառնում սովորական երեւույթներ: Չափն ու սահմանը անցել են: Եթե այսօր սպայի վրա են ձեռք բարձրացնում՝ վաղն էլ նույն հաջողությամբ կարող են ձեռք բարձրացնել երկրի ղեկավարի վրա: Լավ, այսօրվա նախագահին ծեծել չեն կարող, հասկացանք… Բայց վաղը հնարավոր է, որ Բաղրամյանով անցնելիս ձեռքի հետ էլ մտնեն նախագահական, մի երկու չափալախ տան նախագահին: Դանակը ոսկորին է հասել: Դեռ նոր զարգացումներ են լինելու: Վահե Ավետյանը սպանվել է, իսկ նրա ընկերները դեռ հիվանդանոցում են: Ժողովուրդն այլեւս չի հանդուրժում ամենաթողությունը, որը միայն մեզ մոտ գործող երեւույթ է, իսկ նորմալ  զարգացած երկրներում նման բան չկա» – ասաց  Պետրոսյանն ու այդ ամենի վերաբերյալ վերափոխեց Շեքսպիրի «Համլետն» ու ադրբեջանական հիթ դարձած երգը, ու համապատասխանեցնելով հայկական իրականությանն ու ՀՀԿ մանդատը վայր դրած պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, հավելեց. «Դանմարկը արդեն դարձրել են Դանիա, Համլետի հոր վրեժը դարձել է մանիա, եսլի տի նեմեց՝ տի իդի վ Գերմանիյա, տակ չտո բրատեց, դավայ-դավայ դո սվիդանիյա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031