Նախկինում ավելի շատ, իսկ հիմա մի փոքր քիչ, բայց հանդիպում ենք պատերին փակցված պոստերիներին կամ ցուցանակներին որոնց վրա գրված է՝ «Չծխել»: Բոլոր քաղաքակիրթ երկրներում այդ «Չ՛ծխելը» փոխարինված է ավելի հաճելի տարբերոկով՝ «Շնորհակալություն Չծխելու համար», այդպես կարծում եմ մարդիկ ավելի շատ կհետևեն գրվածքին, հատկապես մենք՝ հայերս, որ տանել չենք կարողանում այդ «մուննաթն» ու հրամայական տոնը 🙂 բայց այնուամենայնիվ հասցրեցի նկատել մի հաճելի փաստ. մեզ մոտ նույնպես (իհարկե ոչ բոլոր վայրերում) «Չ՛ծխելուն» փոխարինելու են եկել «Շնորհակալություն Չ՛ծխելու համար» ցուցանակները: Քիչ -քիչ սկսում ենք տարբերել վատը լավից ու այլ երկրներից մի բան վերցնելիս արդեն ընտրում ենք լավը:
Տիգրանուհի Թասլակյան