Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի պատգամը հայորդիներին

Հուլիս 05,2012 15:28

ՀՀ Սահմանադրության 17-րդ տարեդարձի օրը Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը հայազգի բոլոր ներկայացուցիչներին պատվիրում է անգիր անել մեր հիմներգի հետեւյալ տողերը.

«Ամենայն տեղ մահը մին է.

Մարդ մեկ անգամ պիտ մեռնի,

Բայց երանի որ յուր ազգի

Ազատության կզոհվի… » եւ դրանով ապրել, եթե ուզում ենք ապագա ունենալ:

Aravot.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը բոլոր հայորդիներին պատգամեց նաեւ չմոռանալ եւ չուրանալ ծնողներին ու հայրենիքը՝ անկախ Հայաստանի իշխանությունների կեցվածքից: Սահմանադրության գոյության 17 տարիների ընթացքում Հայրիկյանին մեկ անգամ բախտ վիճակվել է կազմակերպիչը եւ մասնակիցը լինել սահմանադրական փոփոխությունների:  Սակայն նա գտնում է, որ ՀՀ սահմանադրությունը  մեկ անգամ եւս պետք է բարեփոխվի: Իբրեւ առաջնային խնդիր՝ Հայրիկյանը մատնանշում է  այն, որ Սահմանադրության մեջ պետք է ներառել  ներկայացուցչական մարմինների  գործունեության կարգը կամ գոնե սկզբունքները: «Փոփոխություն անպայման պետք է կատարվի, դրա համար էլ ես մասնակցելու եմ նախագահական ընտրություններին»,- ասաց Հայրիկյանը, հավելելով, որ ՀՀ նախագահ դառնալու իր նպատակը սահմանադրական բարեփոխում կատարելն է եւ դրան զուգահեռ՝ նախագահի պաշտոնի վերացումը, վարչապետի եւ փոխվարչապետի լիազորությունների ավելացումն ու հստակեցումն է: Իսկ անցած սահմանադրական բարեփոխումները Հայրիկյանը դրական է գնահատում, քանի որ դրանով, ըստ իրեն, Հայաստանը միապետությունից վերածվեց խորհրդարանական պետության: Ընդհանրապես, Հայրիկյանի համոզմամբ, Սահմանադրությունը ազգային պետության  հիմքերի հիմքն է, ազգային արժեքային համակարգի ուղեցույցը եւ եթե այն  իր նպատակին չի ծառայում, ուրեմն խաթարվում է պետության գոյությունն ու գործունեությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031