Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Պիտի հասնենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ ինքն օրենքից բարձր չէ»

Հուլիս 05,2012 14:14

«Սովորաբար տոն օրերին թերությունների կամ պրոբլեմների մասին չեն խոսում, բայց ես կարծում եմ, որ հենց այս օրերին, երբ նշում ենք Սահմանադրության օրը, մենք պետք է կրկին անդրադարձ անենք, որ, այո՛, մեր երկրի հիմնական օրենքը լավն է և ճգնաժամային իրավիճակներում իր կենսունակությունը շատ դեպքերում ցույց է տվել: Բայց մենք պիտի հասնենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ ինքն օրենքից բարձր չէ: Այս խնդիրը մենք պիտի կարողանանք լուծել մեր մենթալիտետում»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ հարցազրույցում ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ պատգամավորի, ամեն տարի, երբ հուլիսի 5-ին տոնում և կարևորում ենք Սահմանադրությունը, անձամբ ինքը միշտ փորձում է գնահատել` արդյո՞ք մեր օրենքն իրապես բոլորի համար է գերակա. «Ցավոք սրտի, ամեն անգամ արձանագրում եմ, որ մեր երկրի պրոբլեմը օրենքների ու Սահմանադրության չկատարումն է: Կան և շարունակում են լինել խավեր, սոցիալական խմբեր, մարդիկ, անհատներ, որոնք իրենց վեր են դասում օրենքից և Սահմանադրությունից»:

«Ահա սրա շուրջ մենք պետք է բողոքենք, սրա շուրջ ընդվզենք, և սրա շուրջ էր նաև

«Հարսնաքար»-ի դեպքի հետ կապված ընդվզումը, որ կան մարդիկ, որոնք կարծում են, որ իրենք անպատժելի են, որոնք կարծում են, որ իրենք օրենքից դուրս են»,-ընդգծեց նա` հավելելով, որ շատ ուրախ է տեսնել, որ Հայաստանում կա քաղաքացիական հասարակության զարթոնք: «Դա իրապես մեր ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել, և հենց այդ քաղաքացիական հասարակության պոզիտիվ ճնշումը կարող է բերել նրան, որ մեր երկրում օրենքն իրապես լինի գործող»,-նշեց Ն. Զոհրաբյանը:

 

«ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031