Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը մեր երկրի պետական, իրավական կյանքի հետնախորշում է. Գագիկ Ջհանգիրյան

Հուլիս 05,2012 14:12

Սահմանադրությունը մեր երկրում պետական, իրավական, քաղաքական կյանքի հետնախորշում է գտնվում, և, ըստ էության, ՀՀ իշխանությունները հիշում են Սահմանադրության նորմերի մասին միայն այն դեպքում, երբ դա իրենց պետք է, Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության մշակման նախկին աշխատանքային խմբի անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով երկու տարուց ավելի մասնակցել է այդ աշխատանքներին:

«Մնացած բոլոր դեպքերում Սահմանադրությանը լուրջ չեն վերաբերվում, ինչպես նաև լուրջ չեն վերաբերվում Սահմանադրության ընդունման օրվան՝ որպես տոնի»,- ասաց նա։

Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով՝ սահմանադրական որևէ նորմ այսօր Հայաստանում փաստացի չի գործում, խախտված են Սահմանադրության բոլոր ինստիտուտները. Հայաստանը իրավական, սոցիալական պետություն չէ, մեր երկրում պաշտպանված չէ մարդու կյանքի իրավունքը, սեփականության իրավունքը, Հայաստանում իշխանությունը չի պատկանում ժողովրդին, չի գործում իշխանությունների տարանջատման սկզբունքը և այսպես շարունակ:

«Չկա: Չկա օրենսդիր և դատական անկախ իշխանություն: Բոլոր իշխանություններն այսօր յուրացված են գործադիրի կողմից: Տեսա՞ք՝ ինչպիսի Ազգային Ժողով ընտրեցին գործադիրը, իրավապահ մարմինները, կրիմինալը, փողը: Հենց էդ օրենսդիր մարմինն էլ էսօր ձևավորեց գործադիր իշխանություն»,– ասաց նա:

Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ քաղաքացու կյանքի իրավունքին՝ ասելով.« Առնվազն տասը սպանություն ունենք, չի բացահայտվել, առողջության իրավունք, անտեսված է, աշխատանքի իրավունք, անտեսված է, չկա, գործազրկությունը, աղքատությունը, քաղաքացին օրենքի առաջ հավասար չէ: Այսինքն՝ սահմանադրական նորմեր չե՛ն գոր-ծո՛ւմ»:

Իսկ եթե որևէ երկրում չի գործում Սահմանադրությունը, ապա, իրավաբանի մեկնաբանությամբ, չեն գործում նաև այդ Սահմանադրության հիման վրա ընդունված օրենքները;

«Եվ երբ Հայ ազգային կոնգրեսը սահմանադրական կարգի վերականգնման խնդիր է դնում, դա հենց դա է նշանակում: Այսինքն՝ մենք ուզում ենք, որ Սահմանադրությունը գործի, քանի որ նաև մայր օրենքը հռչակում է, որ Սահմանադրության նորմերը ուղղակի գործունեության ուժ ունեցող նորմեր են»,- մեկնաբանեց իրավաբանը:

Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությամբ՝ Սահմանադրության ընդունումից հետո ՀՀ իշխանությունների կողմից հիմնական հակասահմանադրական ակտերն են՝ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի մեկին» արտակարգ դրության մասին հրամանագիրը, որով այդ արտակարգ իրավական ռեժիմի պահպանմանը ներգրավվեցին Զինված ուժերը և չորրորդ գումարման ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ իրավական ռեժիմի մասին» օրենքը, որով էլ, ըստ Գագիկ Ջհանգիրյանի, փորձ արվեց այդ ապօրինի ներգրավմանը օրինականության շղարշ տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031