Լրահոս
Օրվա լրահոսը

Ախալքալաքցի դիմորդը ինքնատիպ հագուստով էր

Հուլիս 05,2012 14:08

Այսօր ԵՊՀ-ում ձեւավորված քննական կենտրոնում  կայացավ օտար լեզուների երկրորդ լրացուցիչ փուլի միասնական քննությունը: Ֆրանսերեն հանձնելու համար հայտ էր ներկայացրել 4 դիմորդ, անգլերեն՝ 190, գերմաներեն՝ 18: Բացակայում էր 28 դիմորդ:

Ախալքալաքից ժամանած այս երիտասարդը գերմաներենի քննություն էր հանձնում: Հավանաբար դիտմամբ էր ծնդավայրը նշել հագուստին, որ ծնողները մոնիտորից ավելի հեշտ կարողանան գտնել իրեն:

Իսկ ԳԹԿ ներկայացուցիչներն այնքան տարված էին քննություններով, որ նոր-նոր հայր դարձած եւ ծննդատնից քննակենտրոն եկած իրենց աշխատակից Արա Սեդրակյանին փոխանակ հարցնելու՝ ի՞նչ ունեցար, հարցնում էին՝ ի՞նչ ստացար: Արան էլ հումորով պատասխանում էր. «Բարձրագույն միավորը՝ դուստր եմ ունեցել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031