Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տկզարի» համար տարին հոբելյանական է

Հուլիս 05,2012 14:00

Հայաստանի հնագույն շնչական նվագարանների «Տկզար» նվագախումբը 30 տարեկան է: Հին եւ միջնադարյան Հայաստանում, հայոց կյանքում հսկայական դեր են խաղացել հայկական ժողովրդական նվագարանները, մեծապես նպաստելով հայ ժողովրդի գեղագիտական հայացքների ձեւավորման եւ զարգացման գործին եւ իրենք էլ հղկվել ու բարեփոխվել են նույն ժողովրդի գեղագիտական հայացքների զարգացմանը զուգընթաց:

1906 թ. Փարիզում կայացած միջազգային կոնգրեսում, հայ երաժշտության ինքնուրույնության եւ հայկական ժողովրդական նվագարանների ազգային պատկանելության մասին գիտական զեկույցով հանդես եկավ հայ մեծանուն երգահան Կոմիտասը, որը մասնավորապես ասել է. «Փողը հայ ազգային նվագական երաժշտության հիմնաքարն է, զօրս ոչ մի ազգի նվագարան չունի: Եթե կատարելագործվի այդ նվագը իր տարբեր սեռերով, մենք այն տեսակ նվագուրդ մը կունենանք, որն ընդունակ է բնությունը արտահայտել իր իրական գույներով, կյանքը իր բնական շարժումներով եւ սիրտը իր հուզումներով…»:

Կոմիտասի պատգամը իրականացրել է Հնագույն նվագարանների գիտական ուսումնասիրությունների հեղինակ, «Տկզար» նվագախմբի հիմնադիր Կառլեն Միրզոյանը: 1982 թվականից նա հանդիսանում է նաեւ Հայաստանում առաջին ֆիլհարմոնիկ ժողովրդական նվագարանների պետական նվագախմբի հիմնադիրը, որը ստեղծվել է 1977թ.:

Բնականաբար, «Տկզար» նվագախմբի մասին բազմաթիվ հոդվածներ եւ հեռուստատեսագրություններ կան, որոնցից մենք ներկայացնում ենք ավելի ուշագրավները:

«Տկզար» նվագախումբը հայ ժողովրդական երաժշտության նոր էջ մը բացավ մեր կյանքին մեջ: Հայ ժողովրդական երաժշտության այս երեսակը մեզի ծանոթ չէր: Առաջինն անգամ ըլլալով, մենք այս երաժշտությունը լսեցինք այնպիսի նվագարաններով, որոնք բուն իսկ այդ երաժշտության արտահայտիչը եղան պատմության մեջ: Եվ տեսանք, թե ժողովրդական երաժշտությունը ուներ տարբեր համ մը, տարբեր համեմ մը, տարբեր ձայն ու հնչերանգ մը մասնահատկություններ, որոնք կբարձրացնեն արվեստի անսովոր ոլորտներու»:

«Ակոս» օրաթերթ, Ստամբուլ

«Հայ երաժշտության նկատմամբ Կառլեն Միրզոյան արվեստագետի դիրքորոշումը եւ հատկապես թախանձախնդիր վերաբերմունքը հայտնի է բոլոր նրանց, ովքեր գիտեն խանդավառվել հայ ազգային երաժշտությամբ: Տարիներ շարունակ հավատարիմ իր ներքին ձայնին ու հավատամքին՝ Կառլեն Միրզոյանը հնչեցնում է հայ ժողովրդական երգերն ու մեղեդիները, որը մեկ բառով կարելի է կոչել մաքուր եւ անաղարտ»:

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031