Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանադական միգրացիոն ծրագիրը 9 ամիս է՝ չի գործում

Հուլիս 05,2012 13:36

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի 01.06.2012 թվականի «ՊՆ աշխատակիցները գերադասում են գնան Կանադան շենացնեն» հրապարակմանը, որտեղ նշել էինք, որ հիմա էլ օրինական արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի Կանադա, եւ մեր հայրենակիցները, որոնց թվում կան պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցներ, Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ այլ միջնորդների միջոցով գնում են Կանադան շենացնելու, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելությունից հայտնում են. «Այդ տեղեկատվությունը քաղաքացիների շրջանում թյուրիմացության մեծ ալիք է բարձրացրել: Եթե որոշ քաղաքացիներ ցանկանում են դիմել Կանադայի միգրացիոն ծրագրերին, մեր կազմակերպությունը պարզապես հղում է նրանց «Կանադայի միգրացիայի եւ քաղաքացիության» կայքէջը, որպեսզի տեղեկատվությունը վերցնեն սկզբնաղբյուրից՝ առանց որեւէ աղավաղումների: 2011 թվականի հունիսից ՄՄԿ-ն Կանադայի մշտական միգրացիոն ծրագրերի վերաբերյալ այլեւս մանրամասն տեղեկություն չի տրամադրում: Տեղեկացնում ենք, որ Կանադայի կառավարության կողմից իրականացվող «Ֆեդերալ բարձր որակավորում ունեցող մասնագետների» ծրագիրն արդեն 9 ամսից ավելի է՝ չի գործում ամբողջ աշխարհում: Իսկ նախկինում ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ են եղել անգլերենի, երբեմն՝ անգամ ֆրանսերենի գերազանց իմացություն, համապատասխան բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ եւ ֆինանսական բավարար միջոցներ: Բացի այդ, գոյություն ուներ մասնագիտությունների հստակ ցանկ, եւ դիմորդ քաղաքացին պարտադիր պետք է ունենար առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նշյալ ցանկից: Եթե դիմող քաղաքացին ծրագրի պահանջներին չէր համապատասխանում, մենք նրանց իրազեկում էինք սույնի վերաբերյալ՝ փորձելով զերծ պահել անտեղի ծախսերից եւ շրջանառվող խաբեությունից: ՄՄԿ-ն, հավատարիմ մնալով իր իսկ մանդատին եւ առաքելությանը, հետամուտ է եղել միայն օրինական միգրացիան կանոնակարգելուն:

Ներկայումս ՄՄԿ-ն օժանդակում է ՀՀ քաղաքացիներին կանադական ժամանակավոր՝ աշխատանքային, այցելության, սովորելու, վիզաներ ստանալուն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Ինչ վերաբերում է Կանադա մշտական բնակության մեկնելու ցանկացող քաղաքացիներին, մեր կազմակերպության միջոցով ընդամենը կարող են միայն վճարումներ կատարել՝ Մոսկվայում Կանադայի դեսպանատուն փոխանցելու համար: Նշենք նաեւ, որ ՄՄԿ-ի հայաստանյան առաքելությունը որեւէ նպատակ չունի քարոզել արտագաղթը մեր քաղաքացիների շրջանում, այլ ընդհակառակը՝ օժանդակում է այլ երկրներից ՄՄԿ-ի միջոցով ներգաղթողներին»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031