Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Ծատուրյան. «Յոժը մեծ մամեի դերում մեյմունություն է անում»

Հուլիս 05,2012 13:50

Այսօր «Հայելի» ակումբում դերասան Սերգեյ Դանիելյանը եւ Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեղստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը խոսեցին եթերի մաքրման մասին, որի համար վերջերս մտավորականների մի խումբ դիմել է ՀՀ նախագահին:

Այդ առնչությամբ Սերգեյ Դանիելյանն ասաց, որ մտահղացումը լավն է, ձեւը՝ դիմել նախագահին, վատն է. «Նախագահն ի՞նչ է, բանուգործ չունի՞, պիտի նստի եթերը մաքրի: Երկրորդը պիտի ճշտենք, թե ո՞ր եթերի մասին է խոսքը: Էդ զտելը, անաղարտ պահելը պիտի վերաբերվի պետական ալիքին, չնայած մեր պետական ալիքը համ կոմերցիոն է, համ էլ դոտացիա է ստանում: Խոսքը կրիմինալի՞ մասին է, եկեք հասկանանք չափորոշիչները ո՞րն են, քանի՞ անգամ կարելի է արյուն ցույց տալ եւ ո՞վ է դա որոշողը: Երբ ցանկը էդ մարդկանց նայում ես՝ լրիվ սովետական բան ա՝ մի հատ սոցիոլոգ, մի հատ կթվորուհի: Մարդիկ հավաքվել են բան են ուզում անել: Իսկ նախագահին թողեք հանգիստ: Աշխարհում ոչ մի նախագահ եթերի մաքրմամբ չի զբաղվում»:

Ծատուրյանը նշեց, որ մեր հեռուստատեսությունից շա՜տ գոհ է. «Նա ամեն ինչ արեց, որ Հայաստանի ինտելիգենցիան նայի «Դիսքավըրի»: Պարոն Ծատուրյանը նշեց, որ Յոժին սիրում է, բայց հենց տեսնում է «մեծ մամեի» դերում, քիչ է մնում նրան սպանի: Նրա դիտարկմամբ՝ Յոժը «մեյմունություն» է անում: Փոխարենը՝ պարոն Ծատուրյանը շատ է սիրում «Հայ ասպետը»:

Ի պատասխան՝ Սերգեյ Դանիելյանը նշեց. «Մեյմունություն է դա թե չէ՝ ամեն մեկը թող մնա իր կարծիքին»:

Ինչ վերաբերում է նախագահին դիմելուն ու եթերը մաքրելուն՝ Սերգեյ Դանիելյանը հիշեց, որ նորից աղմուկ էին բարձրացրել դրա շուրջ, երբ «Շանթի» ռեյտինգը բարձրացել էր՝ «Որոգայթ» ֆիլմը ցուցադրելու հետեւանքով: Հիմա էլ «Անծանոթը» ֆիլմն է եթերում, եւ կրկին փորձում են եթերը մաքրել տալ: Դա, ըստ նրա, տարօրինակ զուգադիպություն է եւ միտում ունի. «Կա պետական ալիք: Ես աշխատում եմ, ինքը ուտում ա, հասկանո՞ւմ եք: Ինչի՞ համար նա պիտի ստանա հա՛մ դոտացիա, հա՛մ ռեկլամի ռոլիկը ֆռա: Ինչո՞ւ իրենք չեն զբաղված եթերի անաղարտությամբ եւ հասարակական ագրեսիայով»:

Նիկոլայ Ծատուրյանն էլ ասաց, որ մարդիկ են սկսել քնից արթնանալ, սկսեցին բողոքել ծառահատման, սպանության համար, մարդիկ արթնանում են, եւ դա շատ լավ է. «Հայ լեզվի համար լրիվ ընդունում եմ դժգոհությունը՝ «դե դավայ ստուց», զզվում եմ»:

Հռիփսիմ ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031