Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերթական անգամ` Մամուլի շենքի մասին

Հուլիս 05,2012 13:31

ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչությունը հայտարարում է.

Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ Մամուլի շենքին առնչվող որոշ ոչ հավաստի լուրերի, հերքել դրանք ու նաև վերահաստատել ՊԳԿ Վարչության դիրքորոշումը:

Այս տարվա մայիսին լրացել է պետական սեփականություն հանդիսացող  Մամուլի շենքում անհատույց և վարձակալական հիմունքներով տարածք զբաղեցնող կազմակերպությունների  պայմանագրերի մեծ մասի ժամկետը.  Վարչությունում քննարկվել են պայմանագրերի վերակնքման սկզբունքները, միաժամանակ  ուսումնասիրություն է կատարվել, թե ովքեր  են պետական սեփականության  հատկապես անհատույց  օգտագործողները, ինչքանո՞վ են կապված ԶԼՄ դաշտին ու ինչքանո՞վ են ծառայում հանրությանը տեղեկատվությամբ ապահովելու կարևոր գործին: Ինչպես և սպասվում էր, պարզվել է, որ միանշանակ՝ ոչ բոլորը: Ավելին, շենքում եղել են դեպքեր, երբ  անհատույց օգտագործողները, իրենց կողմից տնօրինվող տարածքները եկամտի աղբյուր են դարձրել և շուկայական գներով վարձակալության տալով՝  գումարներ վաստակել: Իդեպ, նույն խնդիրները կան նաև Իսահակյան 28 հասցեով շենքում:

Վարչությունը հստակ պայմաններ է առաջարկում թե անհատույց և թե վարձակալությամբ տարածքներ տրամադրելու համար՝ բացառելով ենթավարձակալության տարբերակները:

Նման իրավիճակում ակնհայտ է, թե ովքեր և ինչու են շրջանառության մեջ դնում լուրը, թե իբր Մամուլի  տանը « նեղում են լրատվամիջոցներին»: Իդեպ,  նույն աղբյուրներից են ծնվում նաև Մամուլի շենքը մասնավորեցնելու մասին ստահոդ լուրերը, որոնք նույնպես պարբերաբար հերքվում են Վարչության կողմից:

ՊԳԿ վարչությունը մտադիր է Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներով  անհատույց օգտագործման համար պայմանագրերը վերակնքել միմիայն մամուլի իրական և գործող բարեխիղճ ներկայացուցիչների հետ՝ իրենց գործունեությունը շարունակելու նպատակով,  հիմք ընդունելով նախկինում վերջիններիս հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարված լինելու  փաստը: Մյուսներին առաջարկվելու  են վարձակալության տարբերակներ:

Իբրև ամփոփում կրկին ցանկանում ենք հավաստիացնել, որ շենքում տեղակայված գործող լրատվամիջոցներն անհանգստանալու որևէ հիմք չունեն. Մամուլի շենքում գործող իրական ԶԼՄ-ները  կշարունակեն մնալ անհատույց օգտագործողներ:

Իդեպ, շրջանառվող լուրերի ծագման աղբյուրը որևէ դեպքում չեն եղել մամուլի ներկայացուցիչները: Հետևաբար և կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին աջակցել մեզ անաչառությամբ, որպեսզի Մամուլի շենքը շարունակի ծառայել մամուլին:

ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031